Նոր պաշտոնանկություններ են սպասվում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ Փաշինյանն ու իր աշխատակազմի ղեկավար կազմը երկար ժամանակ մանրամասն «դրել-վերցրել» են բոլոր նախարարությունների աշխատանքը, և որոշում է կայացվել մի շարք նոր պաշտոնանկությունների հետ կապված:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, որոշվել է առժամանակ նախարարներին ու մարզպետներին «ձեռք չտալ»: Փոխարենն այժմ «նշանառության» տակ են որոշ փոխնախարարներ ու վարչությունների պետեր։ Խոսքը մեկ տասնյակից ավելի պաշտոնյաների մասին է, որոնց կանչել են աշխատակազմ ու հայտնել «բոթը», որ նրանք Ամանորի ու Սուրբծննդյան տոներից հետո ազատվելու են պաշտոններից: Ի դեպ, կան խոսակցություններ, որ մի քանի դեպքերում հնարավոր է՝ քրեական վարույթներ նախաձեռնվեն։ Ըստ մեր աղբյուրի, այս ամենի մեջ ուրույն դեր ունեն հենց քպական նախարարները, որոնք իրենց ձախողումները բարդում են տեղակալների վրա։ Ըստ նախնական տեղեկությունների, փոփոխություններն առնչվելու են մասնավորաբար ֆինանսների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»