Ավելի լավն են, քան տանիքային վահանակները. բացահայտվել են ֆասադային արևային մարտկոցների անսպասելի առավելությունները
Նիդեռլանդների Տվենտեի համալսարանի և Tennet կապի օպերատորի գիտնականներն ուսումնասիրել են 2018-ից 2023 թվականներին ֆասադներում ինտեգրված արևային մարտկոցների աշխատանքը պարզելով, որ նման համակարգերն ավելի լավ են գործել, քան սպասվում էր: Այս մասին գրել է Pv ամսագիրը, գրում է Focus.ua-ն։
Հաղորդվում է, որ հետազոտողները ֆինանսական, բնապահպանական և տեխնիկական գնահատականներ են տվել դեպի հարավ, արևելք և արևմուտք ուղղված ուղղահայաց ֆասադային արևային վահանակներին, հաշվարկել նրանց կատարողականը, այնուհետև համեմատել այն սովորական «օպտիմալ կողմնորոշված» տանիքային վահանակների հետ: Ֆինանսական գնահատումը ներառել է արևային մարտկոցների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի տնտեսական արժեքը միջին շուկայական գների համեմատությամբ: Բնապահպանական գնահատումը ցույց է տվել, թե որքան աղտոտվածություն է կանխում համակարգը` արտադրելով մաքուր էներգիա։ Ինչ վերաբերում է տեխնիկական գնահատմանը, ապա խոսքը վերաբերում էր այն մասին, թե որքանով են վահանակները ինտեգրվում էլեկտրական ցանցին և բավարարում տեղական էներգիայի կարիքները:
Հետազոտության համաձայն հարավային, արևելյան և արևմտյան ուղղություններով ֆասադային արևային վահանակները կրճատում են համապատասխանաբար 1725, 1492 և 1335 կիլոգրամ CO2-ի արտանետումները մեկ կՎտ-ի դեպքում: Տանիքային համակարգերը կրճատում են 2434 կիլոգրամ CO2 մեկ կՎտ-ի համար:
Գիտնականները նաև պարզել են, որ 2018 թվականի համեմատ էլեկտրաէներգիայի տնտեսական արժեքը տանիքային արևային վահանակների միջին շուկայական գների համեմատ 2023 թվականին նվազել է մինչև 0,73: Միաժամանակ, արևելյան և արևմտյան ֆասադային համակարգերի ծախսերի գործակիցը կազմել է համապատասխանաբար 0,87 և 0,84։ «Հետաքրքիր է այն, որ արևելյան և արևմտյան ֆասադային ՖՎ կայանքները ցույց են տալիս ժամանակի ընթացքում էներգիայի արտադրության անկման ավելի ցածր տեմպեր և, հետևաբար, ունեն ավելի բարձր տնտեսական արդյունավետություն համեմատած օպտիմալ կողմնորոշված ՖՎ կայանքների հետ», - ընդգծել են գիտնականները:
Հետազոտողները նաև նշել են, որ արևային մարտկոցների ինտեգրումը ֆասադում շատ ավելի քիչ է լարում ցանցին, ինչը պայմանավորված է ինքնասպառման ավելի բարձր տեմպերով և ավելի ցածր էներգիայի սպառմամբ համեմատած «օպտիմալ կողմնորոշված» արևային վահանակների հետ:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»