Ինչու՞ «Սրբազան» շարժումը պրոռուսական չէ
Ընդդիմադիր հերթական շարժման ձախողման ֆոնին հայաստանյան փորձագիտական և քաղաքական շրջանակներում կրկին արդիական է դարձել հարցադրումը, թե ինչու ընդդիմությունն արտաքին աջակցություն չստացավ։ Հատկապես, որ Բագրատ Գալստանյանի գլխավորած շարժմանը «մեղադրում» էին պրոռուսական լինելու, Կրեմլից ուղղորդվելու մեջ։
Գործող իշխանությունները, որոնք իրենց պաշտոնավարման ընթացքում հասցրել են զգալի հակառուսական տրամադրություններ գեներացնել հանրության շրջանում, հակառուսականությունն օգտագործում են ընդդիմադիր ուժերին վարկաբեկելու, նրանց աջակցությունը նվազեցնելու համար։ Որոշ, վարկաբեկված գործիչներ էլ, միանալով ընդդիմադիր շարժումներին, առիթ են տալիս փաշինյանական քարոզչամեքենային՝ տարածել իրենց ստերը։
Որ Գալստանյանի գլխավորած ու արդեն իսկ ձախողված շարժումը որևէ օրգանական կապ չունի Ռուսաստանի հետ, ապացուցվում է ընդամենը մեկ օրինակով։ Այդ շարժմանն այդպես էլ չմիացավ Մհեր Ավետիսյանը` Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահը, ով ահռելի կապեր ունի Կրեմլում, համարվում է հայ ռուսական հարաբերությունների, այսպես կոչված, «կուրատորը»։
Հարց է ծագում, եթե Գալստանյանը պրոռուսական էր, ինչու Մհեր Ավետիսյանը չմիացավ նրա գլխավորած շարժմանը, ի տարբերություն տարատեսակ գործիչների, որոնք հանդես են գալիս պրոռուսական դաշտում, բայց այդպես էլ կասկածելի են դիտարկվում թե՛ Հայաստանում, թե՛ ռուսական քաղաքական շրջանակներում։
Այսօր էլ, երբ Իլհամ Ալիևի սպառնալիքների ու հոխորտանքների մասով աղմուկ է բարձրացել Մհեր Ավետիսյանը հայ-ռուսական բարեկամությանը միտված նախաձեռնություններով է զբաղված։ Հարց է ծագում, եթե Բագրատ Գալստանյանը պրոռուսական էր, ինչու Մհեր Ավետիսյանը չմիացավ նրա կամ որևէ այլ շարժմանը, ի տարբերություն տարատեսակ գործիչների։
Գուցե ավելի լավ է տիրապետում ՌԴ վերին էշելոններում ձևավորված դիրքորոշումներին, Մոսկվայի անելիքներին ու առաջիկա քաղաքական զարգացումների տրամաբանությանը, իսկ ընդդիմադիր հերթական շարժման ձախողման ֆոնին կրկին արդիական է դարձել հարցադրումը, թե ինչու՞ աջակցություն չստացավ Բագրատ Գալստանյանի գլխավորած շարժումը, որին «մեղադրում» էին պրոռուսական լինելու մեջ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...