Ֆինն գիտնականները ստեղծել են ամենահզոր օրգանական արևային վահանակը
Ֆինն գիտնականները ստեղծել են ամենահզոր օրգանական արևային վահանակը, որն իր նմանների հետ համեմատ ցուցադրում է եզակի արդյունավետություն:
Նորարարական մշակման մասին տեղեկությունը հայտնվել է Աբո Ակադեմի համալսարանի կայքում: Փորձերի մի շարքից հետո գիտնականները պարզել են, որ 1 քառ. սմ մակերեսով հակադարձ կառուցվածքով օրգանական արևային վահանակները ունեն ռեկորդային արդյունավետություն՝ ավելի քան 18 %: Բայց ամենացնցող գործոնը նրանց կյանքն է: Արդյունքում, շարունակական աշխատանքի պայմաններում վահանակները պահպանել են իրենց գործունեությունը 24 700 ժամ, ինչը համարժեք է մոտ 16 տարվա օգտագործման: Սա արևային վահանակների կյանքի տևողության բացարձակ ռեկորդ է:
Օրգանական ֆոտոէլեմենտների առավելությունները ներառում են նաև թեթևություն, ճկունություն և արտադրություն՝ էներգախնայող գործընթացներով: Վերջին 5 տարում օրգանական վահանակների էներգիայի փոխարկման արդյունավետության գործակիցը զգալիորեն աճել է: Գիտնականների կատարած բացահայտումը հսկայական նշանակություն ունի էկոլոգիապես մաքուր էներգետիկայի զարգացման համար: Նորարարական արևային վահանակների լայն կիրառումը կնվազեցնի կախվածությունը հանածո էներգիայի աղբյուրներից, կկրճատի ածխաթթու գազի արտանետումները և թույլ կտա ապահովել էլեկտրաէներգիայով նույնիսկ ամենահեռավոր շրջանները։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»