Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հեղափոխություն արևային վահանակների արտադրության մեջ. Ապագայի տեխնոլոգիան բացում է նոր հորիզոններ Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա Ղահրամանյան Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նախօրեին հարյուրավոր հավատացյալներ՝ Ծառուկյան ընտանիքի անդամների հետ համատեղ աղոթք են հնչեցրել․ Իվետա Տոնոյան Գարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան
Վանաձորի լիճը պետք է բարեկարգել՝ պահպանելով այն որպես լողալու և նավակ վարելու համար նախատեսված հանգստյան գոտի․ Էդմոն ՄարուքյանՀեղափոխություն արևային վահանակների արտադրության մեջ. Ապագայի տեխնոլոգիան բացում է նոր հորիզոններ Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա ՂահրամանյանՍուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նախօրեին հարյուրավոր հավատացյալներ՝ Ծառուկյան ընտանիքի անդամների հետ համատեղ աղոթք են հնչեցրել․ Իվետա ՏոնոյանԳարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանի գրառումը Գնդապետ Արտակ Ղազարյանի մասինՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռը
Քաղաքականություն

Առանց կոնկրետ չափելի սպասելիքների, բայց ռիսկերի բարձրագույն վտանգով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ-ի հետ կնքված ռազմավարական գործընկերության կանոնակարգի ստորագրման թեման ակտիվ քննարկման առիթ է դարձել։ Ու իշխանությունների, առավել ևս՝ նրանց սատելիտ արևմտամետների կողմից դրա նշանակությունը ծայրահեղացված գերագնահատելու միտում կա։ Դրա համար էլ դեռ կանոնակարգի ստորագրումից առաջ նրանք ինտենսիվ տարածում էին, թե՝ տեսեք ինչ «աշխարհացունց» փաստաթուղթ է ստորագրվելու, փրկվելու ենք, մեր դիվանագիտությունն «աննախադեպ» հաղթանակ է կերտում և այլն, և այդպես շարունակ:

Այն, որ այդ ամենը, շատ մեղմ ասած, ծայրահեղականացված է, չի էլ քննարկվում: Բայց դա էլ մի կողմ: Նախ՝ մի շարք հարցեր է առաջացնում փաստաթղթի ստորագրման ժամանակը։ Ի մասնավորի, եթե Վաշինգտոնում իսկապես Հայաստանի ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ այդքան շահագրգռված էին, ապա ինչո՞ւ, օրինակ, այդպիսի փաստաթուղթ չստորագրվեց այն ժամանակ, երբ Ադրբեջանը ներխուժում էր ՀՀ տարածք։ Դա իսկապես լուրջ ազդակ կլիներ նաև տարածաշրջանային խաղացող Թուրքիային, որն առաջ է մղում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման թեման։ Իսկ հետո կարող էին պաշտպանական համագործակցության ոլորտում կոնկրետ առաջընթաց ապահովել, ինչպես կատարում են Հունաստանի դեպքում, հզորացնում այդ երկրի պաշտպանողական կարողությունները, որպեսզի դիմակայի Թուրքիայի ագրեսիվ գործողություններին։

Բացի դրանից, պետք է հիշել, որ հենց Բայդենի վարչակազմն էր, որ հրաժարվել է 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից և ճանապարհ բացել Ալիևի հակահայկական ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրելու համար։ Հարցն այն է, որ «Freedom Support Act» օրենքի 907-րդ բանաձևն արգելում է ԱՄՆ կառավարությանը Ադրբեջանին օգնություն տրամադրել: Սա նշանակում է Հայաստանի դեմ ագրեսիայի դիմելու հարցում ԱՄՆի կողմից կանաչ լույս Ադրբեջանին։ Ոգևորվելով նման իրավիճակից՝ Բաքուն ձեռնամուխ եղավ Արցախի վրա հարձակմանը, Լաչինի միջանցքի փակմանը, արցախցիներին ամիսներ շարունակ շրջափակման մեջ պահելուն ու ռազմական ագրեսիային ու Արցախի բռնի հայաթափմանը, սակայն Վաշինգտոնից անգամ ձայն չհանեցին տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված։ Եթե մեկ այլ պետություն նման պատերազմական հանցագործություններ իրականացներ, ապա Արևմուտքից պատժամիջոցներով էին ծածկել, բայց Ադրբեջանի դեպքում նույնիսկ պատժամիջոցների սպառնալիքը չգործեց, իսկ ԱՄՆ կառավարության կողմից անգամ պատժամիջոցների մասին զգուշացումը բավարար կլիներ, որ Ալիևը «խելքի գար»։ Ուղղակի որոշ կոնգրեսականներ պատժամիջոցների մասին օրինագծեր շրջանառելու հետ կապված աղմուկ էին ապահովում։ Փոխարենը Բայդենի վարչակազմը անընդհատ տարբեր պաշտոնյաների էր ուղարկում Հայաստան՝ հատկապես ՄԶԳ ղեկավար Սամանտա Փաուերին՝ մի քանի միլիոն դոլարի օգնության խոստումներով։ Իսկ Փաուերն էլ իր հերթին հայտարարում էր, թե Պետդեպարտամենտը դեռ ուսումնասիրում է, թե ինչ է տեղի ունեցել Արցախում, այնինչ փաստերն այնքան պարզ են, որ նույնիսկ ուսումնասիրության կարիք չկա։

Այն, որ արցախահայության նկատմամբ կոնկրետ ցեղասպանական գործողություններ են տեղի ունեցել, վկայում է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքելու համար պահանջում է հրաժարվել միջազգային դատական ատյաններում փոխադարձ մեղադրանքներից։ Պարզ է, որ միջազգային դատական ատյաններում ընթացող քննությունն իրավական առումով կարող է ի ցույց դնել հանցագործությունների վերաբերյալ փաստերը, ինչի արդյունքում Ադրբեջանը խնդիրներ կունենա։

Չնայած, մյուս կողմից, Բայդենի վարչակազմի նկատմամբ մեղադրանքներ կան նաև այն առումով, որ աչք է փակում Գազայի հատվածում Իսրայելի հանցավոր գործողությունների ու տասնյակ հազարավոր զոհերի իրողության առաջ, ուստի մեծ ակնկալիքներ պետք չէր ունենալ Արցախի մասով։ Պարզ է, որ հավաքական Արևմուտքից մարդու իրավունքների թեման ընտրողաբար է կիրառվում։ Այսինքն՝ մի պետության դեպքում կարող է գործել, իսկ մյուսի դեպքում՝ ոչ։ Այդպես, օրինակ՝ Բաշար ալ Ասադը մարդու իրավունքները խախտող բռնապետ էր, որին պետք էր հեռացնել, բայց ոչ Ալիևին, որը մի ամբողջ պետություն դարձրել է իր «ընտանիքի բոստանը»։

Մյուս հարցն այն է, թե ինչու Բայդենի վարչակազմը նման փաստաթղթի ստորագրմանը ձեռնամուխ եղավ հատկապես այն ժամանակ, երբ նրանց պաշտոնավարմանն ընդամենն օրեր են մնացել։ Պարզ է, որ փաստաթուղթը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև է, բայց դրա իրականացումը դրվելու է արդեն Թրամփի վարչակազմի վրա։ Փաստացի, ամեն ինչ կախված է նրանից, թե ՀՀ իշխանություններն արդյոք կկարողանա՞ն հարաբերություններ կառուցել Թրամփի վարչակազմի հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանից անընդհատ դրական ազդակներ են ուղարկվում Թրամփի նախագահության հետ կապված, ու Ալիևն էլ առիթը բաց չի թողնում Բայդենի վարչակազմին քննադատելու համար։

Մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ, ճիշտ է, Հայաստանին ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ տալու գործընթացի մեկնարկի մասին է հայտարարվում, բայց հարց է, թե այն ինչքանով կարտացոլի իրական գործընկերության խորությունը, քանի որ ստորագրված փաստաթղթում ուղղակի որոշակի նպատակադրումներ են ներկայացված, բայց կոնկրետ չափելի գործողությունները բացակայում են։ Ուստի, այս համատեքստում է, որ մտահոգություններ են հնչում, որ հակառուսական գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ պահանջներ կարող են դրվել՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի ու Վրաստանի հարաբերությունների մակարդակը վերջին շրջանում բավական իջել է։

Անգամ մի շարք արևմտյան վերլուծաբաններ առաջարկում են Հարավային Կովկասում ավելի շատ հենվել Հայաստանի վրա, բայց եթե մեր երկիրը չկարողացավ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերը համադրել ու տեղափոխվեց հակառուսական տիրույթ, ապա շատ բարդ իրավիճակում կարող է հայտնվել։ Ի վերջո, պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում է, իսկ ԱՄՆ-ը՝ հազարավոր կիլոմետրեր հեռու, և պետք եղած ժամանակ կարող է թողնել Հարավային Կովկասը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում