ԶՊՄԿ-ն ընդլայնում է սոցիալական ծրագրերը
Հայաստանի թիվ մեկ հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ընդլայնում է սոցիալական բնույթի նախագծերը, որոնք առանց այն էլ՝ չափազանց շատ են։ Կոմբինատը Սյունիքի մարզի Աճանան գյուղին 7 մլն դրամ է տրամադրել նոր ջերմոցներ կառուցելու համար։ Ծրագրի շրջանակում աճանանցիները կտիրապետեն նաև ջերմոցային տնտեսության զարգացման հմտություններին:
Սոցիալական ծրագրերը, որ իրականացնում է ԶՊՄԿ-ն, առանցքային նշանակություն ունեն Սյունիքի և մարզում հանգրվանած արցախցիների համար։ Երկար տարիներ կոմբինատը սոցիալական հարյուրավոր ծրագրեր է իրականացրել, հատկապես Սյունիքի մարզում անգնահատելի է այն աշխատանքը, որն իրականացրել է կոմբինատը։
ԶՊՄԿ-ն հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ստեղծած «ՍՈՐՍ» հիմնադրամի երկարամյա գլխավոր հովանավորն է։ Այս տարիներին տարեկան շուրջ 150 հաշմանդամություն ունեցող երեխա ստանում է անվճար շարունակական թերապիա և այլ ծառայություններ, 40 երեխա` անձնական օգնականի ծառայություն։ Անցյալ տարի ընկերության աջակցությամբ «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության հիմնադրամը մեկնարկել է ծրագիր, որի շնորհիվ Կապանի մանկական կենտրոնի հոգեբանի, լոգոպեդի և էրգոթերապիստի սենյակները համալրվել են անհրաժեշտ գույքով։ Ստեղծվել է նաև հատուկ գույքադարան, որից կարող է օգտվել ոչ միայն կենտրոնի, այլև մարզի համապատասխան կարիք ունեցող յուրաքանչյուր ընտանիք։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նաև հսկայական միջոցներ է հատկացնում բռնի տեղահանված արցախցիների օգնության ծրագրին, 2023 թվականի սեպտեմբերից ներդրել է 170 միլիոն դրամ։ Այդ գումարներով կենցաղային տեխնիկա և կահույք է տրամադրվել Կապան, Քաջարան և Մեղրի խոշորացված համայնքներում հանգրվանած արցախցիներին։
Շաբաթներ առաջ էլ կոմբինատը մոդուլային նոր բուժակ - մանկաբարձական կետ էր բացել սահմանամերձ Սրաշենում: Արևային վահանակների ջեռուցմամբ, անհրաժեշտ բժշական սարքավորումներով, պատգարակներով ու դեղորայքով հագեցած կենտրոնը բժշկական մի շարք ծառայություններ է մատուցում սահմանամերձ գյուղի բնակիչներին: Առողջապահական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլոր բնակավայրերում։ Նախաձեռնությունը շարունակական է լինելու, այլ գյուղեր էլ կունենան հնարավորություն օգտվելու առողջապահական կետերից։
Անի Մարգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»