Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական «պատուհասն» է բերել Հայաստանի քաղաքացիների գլխին: Խոսքը համընդհանուր հայտարարագրման մասին է, որը բուռն դժգոհության առիթ է դարձել: Դժգոհությունը ոչ միայն բուն համակարգին է վերաբերում, այլ դրա բացարձակ անպատրաստ լինելուն, նաև նրան, որ եկող տարվանից հայտարարագիր են ներկայացնելու անխտիր բոլորը՝ աշխատող, չաշխատող, թոշակառու, ուսանող, հովիվ, հողագործ, տնային տնտեսուհի... Ավելին, հարկման ենթակա է լինելու ցանկացած բանկային փոխանցում:
Արդյունքում անկանխիկ շրջանառության ջատագով իշխանությունն այնպես է արել, որ մարդիկ ճանապարհներ գտնեն միմյանց կատարած փոխանցումները (ասենք՝ արտերկրից հարազատի օգնություն, անտոկոս պարտքի վերադարձ, նվիրատվություն) կանխիկ եղանակով կատարելու համար: Չի սահմանվել նույնիսկ նվազագույն շեմ, ասենք՝ տարեկան 5 մլն դրամ, ինչը շատ երկրներում ընդունված է:
Սրա հետևանքով արդեն իսկ սոցցանցերում կան արձագանքներ, որ քաղաքացիների զգալի մասը պարզապես որոշել է բոյկոտել, ուղղակի հայտարարագիր չներկայացնել՝ «տուգանում եք, տուգանեք, առանց այդ էլ վաղուց քաղաքացին Նիկոլի համար վերածվել է տուգանքի մատերիալի» սկզբունքով: Ի դեպ, բոյկոտի կոչեր են հնչում նաև հասարակական տրանսպորտի թանկացման հետ կապված:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»