Ո՞ւմ նախաձեռնությունն է Արշակ Կարապետյանի, Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի մասնակցությամբ խորհուրդ ստեղծելու գաղափարը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս հայտնի դարձավ, որ ստեղծվել է «Համահայկական միասնության խորհուրդ», որում ներգրավված են «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալմայոր Արշակ Կարապետյանը, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և ԱԺ նախկին փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը:
Համապատասխան հայտարարության տարածումից հետո Միքայել արքեպիսկոպոսն ասել էր, որ իրեն դիմել են, խնդրել են լինել իրենց հոգևոր պատասխանատուն, հոգևոր խորհրդատուն, ինքն էլ ասել է՝ խնդրեմ, սիրով։
Այս թեմայի հետ կապված՝ «Փաստին» ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ «Համահայկական միասնության խորհուրդ» ստեղծելու գաղափարը «Հայրենիքի նվիրյալ պահապաններ» անունը կրող երիտասարդական կազմակերպության անդամներինն է: Այդ երիտասարդներն էլ հենց բանակցել են թե՛ Արշակ Կարապետյանի, թե՛ Միքայել Աջապահյանի, թե՛ Ալբերտ Բազեյանի հետ: Ավելին, հենց նրանք էլ կազմել են նշյալ հայտարարության տեքստը, որը համաձայնեցրել են երեք կողմի հետ: Մեր տեղեկություններով, տեքստի շուրջ համաձայնության գալուց հետո տեղի է ունեցել հանդիպում, որին Արշակ Կարապետյանը մասնակցել է տեսակապի միջոցով:
Ինչ վերաբերում է Միքայել արքեպիսկոպոսին, ապա մեր աղբյուրները փոխանցում են, որ նա իսկապես նշել է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, և համաձայնել է ներգրավվել այդ խորհրդում՝ որպես հոգևոր խորհրդատու: Իշխանական քարոզիչները փորձեցին այս հարցում էլ «պղտոր ջրում ձուկ բռնել», սակայն իրականում որևէ ինտրիգ չկա. Աջապահյանը ևս նախապես տեղյակ է եղել այդ հայտարարությանը, ապա և մասնակցել է վերը նշված ամփոփիչ հանդիպմանը, որից հետո էլ հայտարարությունը տարածվել է հենց նշյալ երիտասարդների կողմից: Մյուս թիմերը պարզապես արտատպել են «Հայրենիքի նվիրյալ պահապանների» տարածած տեքստը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ խորհրդում դերաբաշխումները շատ հստակ են արվել, բոլորն ունեն իրենց հստակ անելիքները, և դա նույնպես նախապես համաձայնեցված է բոլորի հետ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»