Ինչո՞ւ են ակտիվացել ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Առիթ ունեցել ենք նշել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած արկածախնդիր քաղաքականության արդյունքում Ռուսաստանի հետ օրավուր վատացող հարաբերությունների ֆոնին Ռուսաստանում ապրող հայ գործիչների հետ ուշագրավ հանդիպումներ են ունենում ռուսաստանյան պաշտոնական շրջանակները:
Տեղեկացրել էինք նաև, որ, ի մասնավորի, օրերս Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը հանդիպել է հասարակականքաղաքական գործիչ, «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանին: Երեկ էլ հայտնի դարձավ, որ վերջինս հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Ֆեդորովիչ Մեզենցևին։ «Դմիտրի Ֆեդորովիչ Մեզենցևի հետ ունեցանք շատ կարևոր և հանգամանալից զրույց։ Շնորհակալ եմ պարոն պետքարտուղարին հանդիպման և կարևոր զրույցի համար»,-իր ֆեյսբուքյան էջում նշել է Մհեր Ավետիսյանը։
Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել այս հանդիպման ժամանակ ու ինչ նպատակ են հետապնդում նման հանդիպումները, մեզ դեռևս պարզել չհաջողվեց:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»