Ովքե՞ր են տրանսպորտի թանկացման պատասխանատուները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Փետրվարի 1-ից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս) ուղեվարձի կտրուկ բարձրացումը, բնականաբար, հարուցել է հանրության զգալի մասի դժգոհությունը, ինչպես նաև ընդդիմադիր ուժերի, հատկապես ավագանու ընդդիմադիր խմբակցությունների հակազդեցությունը:
Բայց ուշագրավ է, որ այս ամենի մեջ «հով լռված» է Երևանի ավագանու խմբակցություններից մեկը՝ Արամ Զ. Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը: Մինչ նույն Արամ Զ. Սարգսյանը «Եվրաքվե» է «խաղացնում», դարակազմիկ հարցազրույցներ տալիս՝ պաթետիկ հայտարարություններով, իշխանությանը ամեն գնով պաշտպանելով, նույն կուսակցության խմբակցությունը գործնականում զբաղված է Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացումն ապահովելով:
Այն, որ այս կուսակցությունը սպասարկում է Նիկոլ Փաշինյանի իշխանության շահերը, իհարկե, նորություն չէ: Նրանք նույն «գծի» մեջ են ու այդպես էլ «անցան» ավագանու կազմ: Բայց մյուս կողմից՝ նրանք հաճախ տեղավորվում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» կամ, ինչպես հիմա նման դեպքերում ընդունված է ասել, «Նիկոլից ավելի Նիկոլ» տրամաբանության «ծիրում»: Օրինակ՝ ընդդիմադիրները նախաձեռնել են, որ այսօր՝ հունվարի 21-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստ հրավիրվի, որով կասեցվի փետրվարի 1-ից նախատեսված ուղեվարձի թանկացումը: Տրամաբանական էր ենթադրել, որ ՔՊ խմբակցությունը կփորձի տապալել այդ արտահերթ նիստը, պարզ ասած՝ չմասնակցել նիստին: Կարող է այդպես էլ լինել, բայց ՔՊ-ն այդ հարցում գլխավոր «դերը» թողեց «Հանրապետություն» խմբակցությանը: Վերջինս էլ, առանց այլևայլության, ընդունեց այդ դերն ու հայտարարեց, որ իրենք կտապալեն ավագանու արտահերթ նիստը: Կարճ ասած՝ «Հանրապետությունը» կողմ է ուղեվարձի թանկացմանը ու դրա հիմնական պատասխանատուներից է: Իշխանությունների հետ համահավասար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»