Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Փաշինյանի իշխանությունը Հայաստանի հասարակության համար... ոչ միայն պատուհաս է, այլև շատ թանկ «հաճույք»: Եվ թող առաջինը ջրի դատարկ շիշ նետի նվաստիս վրա նա, ով կասի, թե այդպես չէ: Ինչպե՞ս թե՝ «այդպես չէ»: Մեզանից ո՞վ չի երազել ապրել հեքիաթային պայմաններում: Խնդրեմ, Հայաստանի իրականությունը մի՞թե հեքիաթային իրականություն չէ: Ուզո՞ւմ ես՝ «Քաջ Նազարն» է, աջ ես թեքվում՝ «Անբան Հուռին», ձախ ես թեքվում՝ «Կացին ախպերը», հետ ես նայում՝ «Անխելք մարդը», ու այդպես շարունակ:
Մի ժողովրդական հեքիաթ էլ կա՝ «Թագավորի հարկը»: Ուրեմն, թագավորն իր իմաստունների խորհրդով նորանոր հարկեր է սահմանում՝ խազնեն, նույն ինքը՝ պետական գանձարանը լցնելու համար. փինաչիության հարկ, անվան և կնոջ անվան համար հարկ, ճաղատության ու վերջապես՝ էշ ունենալու հարկ: Ինչո՞վ է պակաս մեր իրականությունից: Դա արդեն նույնիսկ հեքիաթ չէ, այլ... վավերագրություն: Փաստավավերագրություն:
Չէ, լուրջ, երբ լսում ես Նիկոլ Փաշինյանին, նրա մերձավորներին, թիմակիցներին, կարկառուն ու ոչ այնքան կարկառուն քպականներին, բոլորը միաբերան հենց այն են ասում, թե պետք է այս ու այն վճարել, նորանոր հարկերը պետք է վճարել, բարեկամիդ փոխանցում անելու համար էլ պիտի հարկ վճարել, պետք է կարմիր գծերի համար վճարել, կապույտ գծերի համար էլ, իսկ սայլավարձը, կներեք, ուղեվարձը պետք է երեք անգամ թանկանա: Դե, քաղաքացին վաղուց «տուգանքի մատերիալ» է:
Իսկ իշխանականներն ասում են, որ պետք է թանկացած ամեն ինչի համար վճարել, բարձրացված, հորինված հարկերը վճարել, որպեսզի... լավ ապրենք:
Գիտեք, ինչ-որ տեղ չեն կեղծում: Նույնիսկ շատ ճիշտ են ասում: Իրենք ուզում են, որ «հպարտ քաղաքացիները» վճարեն, որպեսզի իրենք՝ փաշինյանական իշխանավորները, լավ ապրեն: Իսկ թե ինչ կլինի «հպարտ քաղաքացիների» հետ, դա արդեն, կներեք, Փաշինյանին ու քպականներին չի հետաքրքրում:
Կարճ ասած՝ երբ նրանք խոսում են «լավ ապրելու» մասին, այդ իրենց լավ ապրելու մասին է, այլ ոչ թե ժողովրդի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»