Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Քանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին
Հասարակություն

Բոլոր թանկացումները պետք է դիտարկել համակողմանիորեն, տրանսպորտի գնին պետք է հետևեն նաև այլ ոլորտներում առաջացած խնդիրների իրատեսական քննարկումները

Հանրային տրանսպորտի թանկացման խնդրահարույց հարցի վերաբերյալ «Նոր պրոյեկտ.տնտեսական ալիք» նախաձեռնությունը դեռևս նախորդ շաբաթ հանդես էր եկել հստակ հայտարարությամբ՝ առաջարկելով լայնածավալ քննարկել սպասվող «բարեփոխումները» թանկացումների ամբողջական տիրույթում:

Երեկ արդեն պարզ դարձավ, որ քաղաքային իշխանությունները հերթական որոշումն են կայացրել, այս անգամ մեկ ուղևորության համար սահմանելով 150 դրամ, ըստ էության կտրուկ իջեցնելով առաջարկվող բարձր գները տրանսպորտի ոլորտում:

Հարկ ենք համարում խորամուխ լինել այս հարցի նրբերանգների մեջ. արդյո՞ք սա տնտեսական հաշվարկի խնդիր էր, այսինքն ոչ ճշգրիտ, ոչ փաստարկված էին հիմնավորումները, թե՞ հասարակական, հանրային ազդեցության գինը հաշվի առնվեց և դրա արդյունքում միայն հետքայլ կատարվեց: Այսինքն, լոկալ տրանսպորտի գինը համադրվեց այն բողոքի գնի հետ, որը կարող էր նաև տրանսպորտի գնագոյացումից վերածվել ավելի լայն բողոքի ալիքի:

Իշխանությունները գնացին հենց վերը նշվածը կանխարգելելու ճանապարհով: Թեպետ մեր կարծիքով գործընթացները դեռ չեն կանգնել, և գնի իջեցումը շատ ավելի նոր հարցեր է առաջ քաշում, քան լուծում եղածները:

Այս առումով, շարունակում ենք պնդել բոլոր թանկացումները պետք է դիտարկել համակողմանիորեն, տրանսպորտի գնին պետք է հետևեն նաև այլ ոլորտներում առաջացած խնդիրների իրատեսական քննարկումները:Մասնավորապես՝ մարդկանց համընդանուր հայտարարագրման ինստիտուտի նպատակահարմարությունն այս փուլում, աղբահանության վճարները, շրջանառության հարկի խնդիրը, որտեղ արդեն կան միտումներ՝ այս ամբողջ բեռի բացասական սպասումների արդյունքում բիզնեսը կարող է որոշակի տրասնֆորմացիաների ենթարկվել:

Այսպիսով, ևս մեկ անգամ կարող ենք արձանագրել՝ վերը թվարկված ամբողջ ծախսերի գնահատման հանրային ազդեցությունը պետք է գնահատվի շղթայական:

Ամփոփելով կարող ենք արձանագրել բնակչության և բիզնեսի համար խիստ ծախսատար բարեփոխումները ակնհայտ է, որ առաջացնում են սոցիալական դժգոհության ալիք և լարվածություն, որը կարող է ունենալ երկու դրդապատճառ.

• պետական բյուջեի սպասվող մուտքերը անբավարար են, ուստի և պետական ծախսերի իրականացումը ռիսկի տակ է,

• և երկրորդ, արդյո՞ք միտումնավոր չէր կանխատեսվել սպասվող բողոքի ալիքը:Այս դեպքում տրամաբանական հարց է առաջանում, իսկ ի՞նչ նպատակով:

«Նոր Պրոյեկտ.Տնտեսական Ալիք» նախաձեռնություն