Տեղի է ունեցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նիստը
2024 թվականի նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նիստը, որի ընթացքում Խորհուրդն ի թիվս այլնի ընկերության բաժնետերերին առաջարկ է ներկայացրել 2023 թվականի գործունեության արդյունքներով ընկերության կուտակված ընդհանուր զուտ շահույթից (ներառյալ նախորդ տարիները) տարեկան շահութաբաժիններ վճարել։
2024 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել ընկերության բաժնետերերի ժողովը, որի ընթացքում ընկերության բաժնետերերը քննարկել են ընկերության 2023 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշռի, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման, ինչպես նաև տարեկան շահաբաժինների վճարելու հարցերը, ինչի արդյունքում ընկերության բաժնետերերի ժողովը որոշել է 2023 թվականի գործունեության արդյունքներով ընկերության կուտակված ընդհանուր զուտ շահույթից (ներառյալ նախորդ տարիները) տարեկան շահութաբաժիններ վճարել ընդհանուր 152 միլիարդ ՀՀ դրամի չափով՝ ընկերության կանոնադրական կապիտալում բաժնետերերի մասնակցության չափին համամասնորեն:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»