124,3 մլրդ դոլար եկամուտ. Apple-ը գրանցել է «ընկերության պատմության լավագույն եռամսյակը»
2025 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում, որն ավարտվել է 2024 թվականի դեկտեմբերի 28-ին, Apple-ի եկամուտն աճել է 4%-ով՝ հասնելով 124,3 միլիարդ դոլարի. սա մի փոքր ավելին է, քան կանխատեսել էին LSEG-ի վերլուծաբանները, և, ինչպես ասել է Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը, սա «լավագույն եռամսյակն է ընկերության ամբողջ պատմությունը»։
Մեկ արժեթղթի շահույթն աճել է 10%-ով՝ հասնելով 2,4 դոլարի՝ 2,35 դոլարի ակնկալիքների փոխարեն: Ընկերության զուտ շահույթն աճել է 7,1%-ով՝ հասնելով 36,33 միլիարդ դոլարի:
Apple-ի ակտիվ սարքերի թիվը 2,2 միլիարդից հասել է 2,35 միլիարդի։ Միևնույն ժամանակ Apple-ի եկամուտը iPhone-ի վաճառքից նվազել է։ Ցուցանիշը կազմել է 69,14 մլրդ դոլար և ցածր է վերլուծաբանների սպասումներից։ Միևնույն ժամանակ Mac-ի և iPad-ի վաճառքից ստացված եկամուտն աճել է և գերազանցել սպասելիքները։ Apple-ի արտադրանքի վաճառքները եռամսյակում աճել են բոլոր հիմնական շուկաներում, բացառությամբ Չինաստանի, որտեղ դրանք նվազել են 11,1%-ով:
Հաշվետվության հրապարակումից հետո Apple-ի արժեթղթերը թանկացել են 3%-ով։ Վերջին 12 ամիսների ընթացքում դրանք թանկացել են 28,8%-ով։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»