Առևտրային պատերազմ. Կանադան, Մեքսիկան և Չինաստանն արձագանքել են Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանմանը
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է մինչև 155 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների ներմուծման համար 25 տոկոս մաքսատուրքերի սահմանման մասին. Մեքսիկան նույնպես հայտարարել է պատասխան մաքսատուրքերի մասին:
«Սա իրական հետևանքներ կունենա ձեզ համար՝ ամերիկյան ժողովրդի համար», - ասել է Թրյուդոն հատուկ ուղերձում, որը մեջբերում է Associated Press-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հրամանագիր էր ստորագրել Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ապրանքների ներկրման համար մաքսատուրքերի սահմանման մասին։ Չինաստանի համար մաքսատուրքը կկազմի 10%, Մեքսիկայի համար՝ 25%, Կանադայի համար՝ 10% էներգառեսուրսների և 25% այլ ներմուծումների համար։ Եթե երկրները որոշեն պատասխանել ԱՄՆ-ին, տուրքերը կբարձրացվեն։
Կանադայի վարչապետն ասել է, որ ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը կհանգեցնեն սննդամթերքի և այլ ապրանքների գների բարձրացման։ «Սպիտակ տան կողմից այսօր ձեռնարկված գործողությունները մեզ բաժանում են, ոչ թե միավորում», - ընդգծել է Թրյուդոն: Նրա կարծիքով, դա շատերի համար կարող է հանգեցնել «մութ ժամանակների»։
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը նույնպես կարգադրել է արձագանքել 25% մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ որոշմանը։ Մեքսիկայի պատասխանը կներառի «մաքսատուրքային և ոչ մաքսատուրքային միջոցներ»:
«Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին իրականացնել պլան Բ-ն, որի վրա մենք աշխատում ենք, որը ներառում է մաքսատուրքային և ոչ մաքսատուրքային միջոցառումներ՝ պաշտպանելու Մեքսիկայի շահերը»,- գրել է Շեյնբաումը X սոցիալական ցանցում։
Չինաստանի առևտրի նախարարությունն իր հերթին դժգոհություն է հայտնել չինական ապրանքների համար 25% մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ որոշման առնչությամբ։ Պեկինը հայց կներկայացնի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ):
«Չինաստանը չափազանց դժգոհ է և կտրականապես դեմ է (մաքսատուրքերին)», - ասվում է Առևտրի նախարարության հայտարարության մեջ:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»