«Փաշինյանի այսօրվա հանրային ակտիվությունը «սպամ» է հիշեցնում». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրը ոչ թե ընդդիմությունը և նույնիսկ ժողովուրդն են, այլ երկրի վիճակն ու երկրի շուրջ սպասվող ծանր հեռանկարները: Արձագանքելով ստեղծված վիճակին ու Նիկոլ Փաշինյանի՝ անընդհատ «պատեպատ խփվելու» փորձերին՝ նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
«Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրային ակտիվությունն ինձ հիշեցնում է «սպամ»: Հիմա իր ելույթները, հարցազրույցները սպամային էֆեկտ ունեն: Ուղիղ եթերների դիտելիությունը նվազել է տասնյակ անգամներով: Իր գործոնն այլևս ի վիճակի չէ երկրում տրամադրություն փոխել»,- «Փաստի» հետ զրույցում ասում է փորձագետն ու հավելում, որ ռեյտինգներն էլ են ցույց տալիս, որ երկրում կուտակվել է հսկայական նեգատիվ էներգիա, և նման իրավիճակում հասարակությունն, իբր պասիվություն դրսևորելով, առաջին իսկ ընձեռված հնարավորության դեպքում «դժգոհության քվե» կտա իշխանությանը:
Ըստ Հակոբյանի, սա շատ լավ հասկանում է նաև Նիկոլ Փաշինյանը. «Երկրի ներսում ինքը բավականին թույլ վիճակում է: Եվ հիմա ամեն օր ինչոր շոուներով է զբաղված»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»