Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատահական չէ, որ Թրամփը քարոզարշավի ժամանակ առաջնորդվում էր «Նախևառաջ Միացյալ Նահանգներն են», «Ամերիկան դարձյալ դարձնենք հզոր» կարգախոսներով. Մհեր Ավետիսյան Պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե» Ucom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում Եվրոպական կրկնակի ստանդարտներ. ԵՄ-ն չի տեսնում քաղբնտարկյալների առկայությունը Քրդական դասեր Հայաստանի համար Արևմտամետները որոշել են՝ կգնան մեկ ցուցակով Քրիստոսի արձանի շինաշխատանքները, անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են․ Գագիկ Ծառուկյան Նիկոլը ելել է մեր ժողովրդի շալակը․ դո՛ւրս եկեք թմբիրից, միավորվենք, հեռացնենք նրան․ Ավետիք Չալաբյան «Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքում Երկու իրականություն Թրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան
Հայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ 14.5 միլիարդ դոլար է․ Էդմոն Մարուքյան Վաղը Հաջիևը կարող է Սյունիքով Նախիջևան անցնել, ու ոչ ոք չի հարցնի՝ ի՞նչ ես տանում․ Սողոմոնյան Գավառում բացվել է «Միասնության թևերի» գրասենյակը2026 թվականի ընտրությունները «սթրես-թեստ» են լինելու ՀՀ վարչապետի համար. ՄարկեդոնովԱրագածոտնի քրեական ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտելՊատահական չէ, որ Թրամփը քարոզարշավի ժամանակ առաջնորդվում էր «Նախևառաջ Միացյալ Նահանգներն են», «Ամերիկան դարձյալ դարձնենք հզոր» կարգախոսներով. Մհեր Ավետիսյան Ըստ իշխանությունների՝ պետք է ենթարկվենք թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջներին․Ավետիք ՉալաբյանՀանդես ենք եկել թոշակների ավելացման և ինդեքսավորման նախաձեռնությամբ․ Հրայր ԿամենդատյանՄերկասառույցի պատճառով «Volkswagen ID4»-ը բախվել է հետիոտնի ցուցանակին, որն էլ ընկել է հետիոտնի վրաՆարեկի կամքն ու առողջությունը կռիվ են մտել միմյանց հետ. «քանի ժամանակ ունեք` բաց թողեք․ Մակինյան«Եկեղեցի – հոգևորական» բնույթի նման հարցերը դուրս են պետական վերահսկողությունից. իրավաբանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարCMSI-ի ստանդարտների ներդրումը կարող է նպաստել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանըՉնայած առատ տեղումներին՝ «Զվարթնոց» օդանավակայանում ապահովվում են անվտանգ թռիչք-վայրէջքներ«Շտապ. Նիկոլը փաստաթուղթ է ստորագրել, որով հանդիսանում է օտարերկրյա գործակալ»․ Արշակ Կարապետյան (video) Փաշինյա՛ն, քո բարեկամին եկել էին ծեծելու քո պատճառով, բայց չեմ թողել․․․Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի քաղաքական ուժը կկոչվի «Ուժեղ Հայաստան» Հացադուլ, օր 11-րդ. նախաինֆարկտային վիճակը հերքվեց, ինձ տեղափոխեցին ՔԿՀ՝ պատժախուց․ Նարեկ ՍամսոնյանՄհեր Ավետիսյանը՝ Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասինՓաշինյանը ոչ թե վերադարձրել, այլ փոխանակել է հայ գերիներին սիրիացի վարձկանների հետ․ Մենուա Սողոմոնյան
Մամուլի տեսություն

«Փաշինյանի կառավարությունը սկսել է կռիվ տալ իր վերջին հենարանի՝ հանրության այն հատվածի դեմ, որն իր հետ դեռ ինչ-որ հույսեր էր կապում»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս կայացած ՊուտինԹրամփ հեռախոսազրույցը, կարծես, առաջին քայլն է երկու երկրների միջև գոյացած սառույցը կոտրելու իմաստով: Հարաբերությունները կընթանա՞ն դեպի կարգավորում, ցույց կտա ժամանակը: Բայց սա միանշանակ իր ազդեցությունը կունենա աշխարհաքաղաքական գործընթացների, նաև Հարավային Կովկասի վրա:

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծում է՝ այն փաստը, որ աշխարհի երկու ամենահզոր տերությունները նախընտրում են հակամարտությունը հաղթահարել և կուտակված բոլոր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով, չափազանց լավ և ուրախալի լուր է: «Սա հանդարտություն է բերում ընդհանուր միջազգային հարաբերություններում և, մասնավորաբար, առանձին տարածաշրջաններում: Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահն անմիջապես զանգահարել էր նաև Ուկրաինայի նախագահին, ու ևս մեկ կարևոր փաստ, ինչին քիչ ուշադրություն դարձվեց, նույն այդ հեռախոսազանգից անմիջապես հետո Պուտինը զանգահարել էր Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավարին: Ակնհայտ է, որ դրան զուգահեռ այլ տարածաշրջաններում նույնպես ինչ-որ գործընթացներ են սկսվում, որոնք վկայում են առնվազն հարաբերությունների՝ հակամարտությունից որպես հետքայլ ընթացքի մասին: Օրինակ՝ Թուրքիան փորձում է հարաբերություններ կարգավորել Միացյալ Նահանգների հետ: «Բլումբերգի» տեղեկություններով, Թուրքիան սկսել է գնել ԱՄՆ-ի պետական արժեթղթեր, ինչը վկայում է այն մասին, որ Անկարան իր հերթին փորձում է հարաբերություններ կարգավորել Ամերիկայի հետ, Անկարան նույնպես, ըստ էության, հրաժարվում է, հետ է կանգնում հակամարտության կամ սեփական շահերն ամեն գնով առաջ տանելու մարտավարությունից Ամերիկայի հետ հարաբերություններում: Ընդհանուր առմամբ, տեսնում ենք գլոբալ հարաբերությունների մտերմացման, ջերմացման փորձերի փնտրտուք: 

Սա շատ լավ լուր է թե՛ այն տարածաշրջանների համար, որտեղ կան ակտիվ հակամարտություններ, թե՛ այն տարածաշրջանների համար, որտեղ կա նման հակամարտությունների վտանգ, օրինակ՝ Հարավային Կովկասը: Բոլորս հասկանում ենք, որ վերջին տարիների բոլոր զարգացումները տեղի են ունեցել այն պայմաններում, երբ գերտերությունները մեր տարածաշրջանը վերածել էին միմյանց դեմ մրցակցության և ոչ թե համագործակցության գոտու: Այդ մրցակցության փաստից օգտվել են բավականին շատ տարածաշրջանային երկրներ, մեր պարագայում՝ հատկապես Թուրքիան և Ադրբեջանը: Հիմա, երբ կա հույս, որ հարաբերությունները կկարգավորվեն, կա նաև հույս, որ տարածաշրջանային զարգացումներն ավելի վերահսկելի կդառնան, և ավելի փոքր, բայց, միևնույնն է, հզոր երկրները, ինչպիսին Թուրքիան է, այս կամ այն քայլին դիմելուց առաջ արդեն ավելի երկար մտածելու, ավելի խորը հաշվարկներ անելու և մոտեցումները ճշտելու կարիք կունենան: Իմ տպավորությամբ, դա մեծացնում է անվտանգությունը ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև այլ տարածաշրջաններում: Մեզ համար, իհարկե, կարևորը մեր տարածաշրջանն է: Իսկապես լիահույս եմ, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների հակամարտային ընթացքի ավարտը կնշանավորվի նաև մեր տարածաշրջանում ավելի քաղաքակիրթ, քաղաքական, հաշվարկված զարգացումների ընթացքով»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Մելիք-Շահնազարյանը:

Աշխարհաքաղաքական փոփոխությունները, կարծես, իրենց ազդեցությունն են ունեցել նաև Հայաստանի իշխանությունների վարքագծի վրա: Փորձագիտական հանրույթը ցայտնոտային է համարում Նիկոլ Փաշինյանի այցերը ԱՄՆ և Ֆրանսիա, նշում են՝ նա ցանկանում էր հասկանալ, թե տեղի ունեցող փոփոխություններն ինչպե՞ս են ազդելու իր իշխանության վրա: «Դժվար է ասել՝ դրանք ցայտնոտայի՞ն այցեր էին, թե՞ ոչ: Հայաստանի իշխանությունները տեսնում և գիտակցում են, որ իրավիճակ է փոխվում: Ընդ որում՝ այդ իրավիճակը փոխվել է ոչ միայն արտաքին աշխարհում, այլ նաև երկրի ներսում: Երկրի ներսում էլ բազմաթիվ զարգացումներ կան, որոնք ցույց են տալիս՝ իշխանությունը չունի հանրային աջակցություն, ունի ներքին բազում տարաձայնություններ, իշխանական թիմը վաղուց արդեն բազում ճաքեր է տվել, դա բերում է ներսում հակամարտությունների: Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ Հայաստանում ընդդիմությունը կամացկամաց որոշակի նոր արդյունքներ է կարողանում արձանագրել, ամրագրել, ինչ-որ իմաստով բարելավում է իր դիրքերը թե՛ հանրային ընկալումների, թե՛ կազմակերպված գործողությունների արդյունավետության բարձրացման տեսակետից: Վստահ եմ, որ այս ամենն իրենք հասկանում են, հաշվի են առնում և փորձելու են հնարավոր բացթողումները կոմպենսացնել արտաքին աջակցության մեծացմամբ, բայց խնդիրը հենց այստեղ է, որ երբ աշխարհը վերադառնում է համագործակցության փուլ, հակամարտության «գործիքները» սկսում են ավելի և ավելի քիչ պահանջված լինել: Իսկ Փաշինյանը հենց այդպիսին է, նա հակամարտության գործիք է, որը մե՛կ Արևմուտքն է օգտագործում Ռուսաստանի դեմ, մե՛կ Ռուսաստանն է օգտագործում Արևմուտքի դեմ: Այսինքն՝ փորձում են քայլեր անել «գործիքով», որի «պիտանելիության ժամկետն» այլևս սպառվում է: Կոպիտ ասած՝ նման «գործիքների» կարիք աշխարհաքաղաքական կենտրոններում, հնարավոր է, այլևս չունենան:

Պարզ է, որ Փաշինյանի կառավարությունը փորձելու է ինչոր նոր առաջարկներ անել, ինքն իրեն նոր կերպ մատուցել այդ աշխարհին, որպեսզի իր «պիտանելիությունը» դեռևս լինի: Բայց խիստ կասկածում եմ, որ դա այլևս հնարավոր կլինի Փաշինյանի համար, որովհետև մեծ հաշվով Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական հակամարտության եզրագծում էր, կենտրոնում չէր դեռևս: Ավելի կարևոր կետեր կան, որոնց մասով պայմանավորվելու տրամադրություն և ցանկություն ունեն Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը: Հետևաբար՝ ոչ մեկը կենտրոնական շահը չի զոհելու ծայրամասի զարգացումներին կամ, այսպես ասած, նիկոլական փոքրիկ «շուստրիությանը»», -նշում է մեր զրուցակիցը:

Կարծում է՝ իշխանությունը զգում է, որ բան է փոխվել: «Զգում է, որ այլևս անպիտան է, բայց նաև չունի առաջարկներ, որոնումների և տվայտանքների մեջ է, փորձում է ինքն իրեն նոր կերպ մատուցել: Մեծ հավանականությամբ, կարծում եմ, որ դա իրենց չի հաջողվելու: Իրենք ներքին խնդիրները մշտապես կարողանում էին հաղթահարել: Իսկապես հանրային մեծ աջակցություն ուներ այս իշխանությունը, անգամ պատերազմում դավաճանական պարտությունից հետո, ցավոք, հանրության մեջ որոշակի շերտեր շարունակում էին աջակցել այս իշխանությանը: Հիմա էլ ինչոր չափով աջակցություն կա: Բայց հանրային շերտի աջակցությունը շատ մեծ արագությամբ է չեզոքանում, դա ակնհայտ է: Ըստ էության, այս իշխանությունները փառքից արբեցած, թե չգիտեմ ինչ ինքնավստահությամբ պատերազմի դուրս եկան իրենց հենարանի դեմ՝ մեկ «համբալ» ասելով «Օպելի» վարորդներին, մեկ տրանսպորտի ուղեվարձը թանկացնելով, հարկերը բարձրացնելով, բոլորին փորձելով հայտարարագրել և այլն: Սոցիալական ծառայություններն աղետալի վիճակում են, առողջապահությունը կործանված վիճակում է: Սրանք խնդիրներ են, որոնք սովորական մարդիկ ամեն օր զգում են իրենց վրա և չարձագանքել չեն կարող, որքան էլ շարունակեն սիրել Փաշինյանին կամ նրա կառավարությանը: Դրանք կենսական հարցեր են մարդկանց համար: Ըստ էության, Փաշինյանի կառավարությունը սկսել է կռիվ տալ իր վերջին հենարանի՝ հանրության այն հատվածի դեմ, որն իր հետ դեռ ինչ-որ հույսեր էր կապում: Վստահ եմ, որ հետևանքներ անպայման լինելու են, խուսափել այդ հետևանքներից հնարավոր չի լինի»,-հավելում է նա:

Ու մինչ Փաշինյանն ու նրա թիմը փորձում են հասարակության մեջ ներարկել ատելության հերթական չափաբաժինն Արցախի և արցախցիների հանդեպ, թե «չմնացիք, չկռվեցիք Արցախի համար», հասարակությունը, կարծես, վերականգնում է իր իմունիտետը և ասում՝ հերիք է, որքան կարելի է նույն բանն ասել: Հասարակությունը հոգնել է բոլորին ուղղված իշխանության մեղադրանքներից: «Հանրային ընդվզումը նաև այս հարցում է մեծացել: Մարդիկ հասկանում են, որ սրանք անընդհատ մեղքերն ուրիշի վրա բարդելով, ուշադրություն շեղելով՝ խնդիրներին լուծում չեն տալիս: Հանդուրժել դա հանրությունը ոչ միայն պատրաստ չէ, այլ նաև ֆիզիկապես չի կարող»,-եզրափակում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում