Ստավրոպոլում արտադրական ծախսերը նվազեցնելու համար մշակվում են նորարարական արևային մարտկոցներ՝ սապֆիրային ենթաշերտերով
Հյուսիսային Կովկասի դաշնային համալսարանը (NCFU) սկսել է մշակել արևային մարտկոցներ՝ հիմնված սապֆիրային ենթաշերտերի վրա։ Ծրագրի ղեկավարի խոսքով, այդ տեխնոլոգիան զգալիորեն կնվազեցնի արտադրության ծախսերը և կարագացնի անցումը դեպի կենցաղային լուծումներ արևային էներգիայի ոլորտում, գրում է ixbt.com–ը։
Նոր վահանակները ստեղծվում են ռուսական խոշոր հաճախորդի համար, որը մասնագիտացած է անվտանգության համակարգերի և անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ: Ծրագրի հիմնական նպատակն է ներդնել այնպիսի տեխնոլոգիա, որը ոչ միայն կնվազեցնի արտադրական գործընթացի արժեքը, այլ նաև հնարավորություն կտա օգտագործել երկրի ներսում մշակված բարձր արդյունավետ բաղադրիչներ:
Սապֆիրն ընտրվել է իր ակնառու հատկանիշների համար: Նյութը դիմացկուն է բարձր ջերմաստիճաններին, ունի լայն օպտիկական թափանցիկություն և երկու անգամ ավելի թեթև է, քան որոշ ավանդական ենթաշերտեր: Դա այն դարձնում է իդեալական ընտրություն արևային մարտկոցների համար, որոնք նախատեսված են ինչպես ցամաքային, այնպես էլ տիեզերական օգտագործման համար:
Արտադրության գործընթացը կսկսվի լաբորատոր տեղադրմամբ, որը կմշակվի Հյուսիսային Կովկասի դաշնային համալսարանում: Փորձնական մարտկոցը փորձարկելուց հետո հետազոտողները մտադիր են անցնել սերիական արտադրության։ Եթե զարգացումն արդյունավետ լինի, այն լուրջ մրցակից կդառնա գոյություն ունեցող համաշխարհային տեխնոլոգիաներին և թույլ կտա ռուսական ընկերություններին նվազեցնել իրենց կախվածությունն օտարերկրյա մատակարարներից:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»