Մեծ Բրիտանիան 2,5 միլիարդ ֆունտ ստերլինգ կներդնի պողպատի արդյունաբերության մեջ՝ ի պատասխան Թրամփի մաքսատուրքերի
Մեծ Բրիտանիայի կառավարությունն արագացրել է երկրի պողպատի արդյունաբերության մեջ 2,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ ներդնելու ծրագրերն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25% մաքսատուրք սահմանեց ԱՄՆ ներկրվող պողպատի և ալյումինի վրա, գրում է The Observer-ը:
Մեծ Բրիտանիայի բիզնեսի հարցերով քարտուղար Ջոնաթան Ռեյնոլդսը կիրակի օրը, նախատեսվածից մի քանի շաբաթ շուտ, կհրապարակի «Պողպատի արտադրության ծրագիր» կոչվող «կանաչ փաստաթուղթը», ինչը վկայում է, որ Թրամփի մաքսատուրքերը ցնցում են առաջացրել Միացյալ Թագավորության կառավարության մոտ, որը հուսահատ փորձում է խթանել տնտեսական աճը:
The Observer-ի հետ զրույցում Ռեյնոլդսն ասել է, որ նախքան Թրամփի Սպիտակ տուն վերադառնալը, կառավարությունն արդեն վճռել էր ընդլայնել Մեծ Բրիտանիայի պողպատի արդյունաբերությունը, սակայն ԱՄՆ նախագահի գործողություններն ավելի հրատապ են դարձնում գործելու անհրաժեշտությունը:
Մեկնաբանելով Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանումը՝ նախարարը հավելել է. «Սա, անկասկած, ևս խնդիր է, բայց այն ռազմավարության առաջընթացն ավելի կարևոր է դարձնում»։
Բրիտանիան առայժմ հրաժարվում է միանալ ԵՄ-ին և Կանադային՝ սպառնալով անհապաղ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ն հաջորդ ամիս մտցնի ներմուծման 25% մաքսատուրքը:
Միացյալ Թագավորությունը տարեկան ԱՄՆ է արտահանում մոտ 209․000 տոննա պողպատ, իսկ ներմուծում է մոտ 16․000, ինչը նրան դարձնում է մեծությամբ երկրորդ արտահանման շուկան ԵՄ-ից հետո:
«Մեզ ձեռնտու չէ այդ մաքսատուրքերը սահմանելը»,- ասել է Ռեյնոլդսը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, լավատես է, որ ԱՄՆ պաշտոնյաների հետ բանակցությունները կարող են հանգեցնել կարգավորման՝ նախքան լուրջ վնաս հասցնելը:




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
Երկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
Պահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ Կարապետյան