Արևային մարտկոցները կարելի է կատարելագործել սովորական փայլաթիթեղի միջոցով. ի՞նչ են հայտնաբերել գիտնականները
Չինաստանի Նանչանգի համալսարանի գիտնականների թիմը պարզել է, որ ալյումինե փայլաթիթեղը կարող է բարելավել արևային մարտկոցների ջերմահաղորդականությունը և սառեցնել դրանք ներսից։ Այս մասին գրել է pv magazine պորտալը, գրում է focus.ua–ն։
Հաղորդվում է, որ գիտնականներն արևային վահանակի կառուցվածքում լավ ջերմային հաղորդունակությամբ ալյումինե փայլաթիթեղ են տեղադրել, որպեսզի ջերմությունը ցրվի լայնակի ուղղությամբ՝ միաժամանակ բարելավելով ջերմաստիճանի միատեսակությունն ամբողջ մարտկոցում:
Ընդհանուր առմամբ, թիմն առաջարկել է փայլաթիթեղի տեղադրման երկու տարբերակ, ստեղծել է դրանք և համեմատել առանց փայլաթիթեղի մոդելի հետ։ Առաջին մոդելում (CAE) c-Si արևային մարտկոցի և էթիլեն վինիլացետատի (EVA) շերտի միջև դրվել է 0,5 մմ հաստությամբ ալյումինե փայլաթիթեղ: Երկրորդ տարբերակում (EAG) փայլաթիթեղը տեղադրվել է էթիլեն վինիլացետատի շերտի և ապակու շերտի միջև:
Ամպամած օրը փորձարկելիս EAG PV մոդուլի սառեցման առավելագույն և միջին ազդեցությունը ստանդարտի համեմատ եղել է համապատասխանաբար 2,9 °C և 1,9 °C: Համապատասխան սառեցման էֆեկտները CAE PV մոդուլի համար եղել են համապատասխանաբար 2,3 °C և 1,5 °C: Պարզ օրը EAG PV մոդուլի առավելագույն և միջին սառեցման ազդեցությունը համապատասխանաբար եղել է 4,7 °C և 2,4 °C:
Արեգակնային մարտկոցներում փայլաթիթեղի ազդեցությունը ջերմային միատեսակության վրա գնահատելու համար գիտնականները յուրաքանչյուր մոդուլի եզրին ավելացրել են լրացուցիչ ջերմազույգեր: Այն դեպքում, երբ սովորական վահանակի առավելագույն տարբերությունը 20 °C էր, EAG-ում տարբերությունը առավելագույնինը եղել է 14,6 °C, իսկ CAE-ում՝ 14,9 °C:
«Արդյունքները ցույց են տալիս, որ ալյումինե փայլաթիթեղը նվազեցնում է ջերմաստիճանի տարբերությունն ամբողջ ՖՎ մոդուլում 6,17 °C-ով և բարելավում է ջերմաստիճանի միատեսակությունը՝ համեմատած էտալոնային ՖՎ մոդուլների հետ», - եզրակացրել են գիտնականները:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»