ԵՄ 27 երկրների դեսպանները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը
Եվրամիության անդամ 27 երկրների մշտական ներկայացուցիչները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԵՄ խորհրդում եվրոպական երկրներից մեկի պատվիրակության աղբյուրը։
Սահմանափակումների նոր փաթեթը ներառում է առաջնային ալյումինի ներմուծման արգելք։
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ պատժամիջոցների 16-րդ փաթեթը Բուդապեշտի համար բացառություններ է նախատեսում ռուսական նավթի և նավթամթերքի օգտագործման հարցում։ Սահմանափակումները կազդեն 73 նավերի վրա, որոնք ԵՄ-ն համարում է ռուսական ստվերային նավատորմի մաս: Մշտական ներկայացուցիչների կողմից հաստատվելուց հետո նոր փաթեթը պետք է հաստատվի Եվրամիության երկրների ղեկավարների կողմից։
Փետրվարի 18-ին, երբ տեղի են ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցությունները, տնտեսական հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսն ասել է, որ ԵՄ-ն չի չեղարկի հակառուսական պատժամիջոցները, նույնիսկ եթե Վաշինգտոնը դա անի։ Դրանից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ Եվրամիությունը «ինչ-որ պահի» պետք է միանա բանակցություններին, քանի որ պատժամիջոցներ է սահմանում Մոսկվայի դեմ։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»