Կրիպտոարժույթի բորսան հայտարարել է, որ հաքերային խոշոր հարձшկման է ենթարկվել․ գողացել են մոտ 1.5 միլիարդ դոլար արժողությամբ թվային արժույթ
Կրիպտոարժույթի բորսան հայտարարել է, որ հաքերային խոշոր հարձակման զոհ է դարձել՝ գողացել են մոտ 1.5 միլիարդ դոլար արժողությամբ թվային արժույթ։ Սա համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ առցանց գողություներից մեկը, հայտնում է Bloomberg-ը։
Bybit ընկերությունը հայտարարել է, որ էթերիումի (Ethereum), ամենահայտնի կրիպտոարժույթներից մեկի սովորական փոխանցումը թվային դրամապանակների միջև «խաբեությամբ» վերածվել է հարձակման․ կրիպտոարժույթը տեղափոխվել է չհայտնաբերված հասցե:
Ընկերությունը փորձում էր վստահեցնել հաճախորդներին, որ նրանց կրիպտոարժույթային պահուստները բորսայում ապահով են։ Ընկերությունը նաև հավելել է, որ հարձակմանն առնչվող լուրը հանգեցրել է վճարման պահանջների աճի, և դրանց մշակման մեջ կարող են լինել ուշացումներ։
Bybit-ի գլխավոր գործադիր տնօրեն Բեն Ժոուն ասել է, որ իրենց ընկերությունը կմնա բիզնեսում՝ նույնիսկ եթե գողացված կրիպտոարժույթը հետ չվերադարձվի։
«Մենք կարող ենք ծածկել կորուստը»,- ասել է նա:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»