Էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման մի խմբի քվոտան ավարտվելու վրա է. ի՞նչն է անհանգստացնում ոլորտի մասնագետներին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար առանց ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը կառավարության որոշմամբ բաշխվել էր հետևյալ կերպ. 3000 հատից ոչ ավելի քանակով տրանսպորտային միջոցներ մաքսատուրքի արտոնությամբ կարող են ձևակերպվել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից, 5000 հատից ոչ ավելի քանակով` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) կողմից:
Երեկ պետական եկամուտների կոմիտեն հայտնեց, որ փետրվարի 23-ի դրությամբ փաստացի դիստրիբյուտորական պայմանագրերով աշխատողների կողմից օգտագործվել է քվոտայի ընդամենը 14 տոկոսը, այսինքն՝ 426 հատ մեքենա, իսկ ահա նշյալ խմբում չընդգրկվածները սպառել են բաշխված քվոտայի շուրջ 90 տոկոսը (4499 մեքենա):
Ոլորտի մասնագետների համար սա առնվազն տարօրինակ է: Բանն այն է, որ գրեթե անհնար է համարվում, որ առաջին կետում չընդգրկվածները երկու ամսում հասցնեին համարյա սպառել քվոտան, իսկ ահա դիլեր-դիստրիբյուտորական պայմանագրերով աշխատողները նման պասիվություն ցուցաբերեն: Մեզ հետ զրույցում մեքենաների առքուվաճառքով զբաղվող մի քանի անհատներ նշում էին, որ «այստեղ ինչ-որ բան այն չէ»: Նրանց կարծիքով, չի բացառվում, որ խոշոր ընկերությունները կազմակերպեին ներմուծում ֆիզիկական անձանց անունով, որպեսզի քվոտան արագ լրանա, որից հետո իրենք կարող են ներմուծում իրականացնել դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրերով, ապա իրականացնել վաճառք ավելի բարձր գներով:
Արդյունքում հնարավոր է Հայաստանում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գների արհեստական նոր աճ արձանագրվի արդեն գարնանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»