Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան «ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանԱյն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք Չալաբյան

«Ինտելեկտուալ և բարոյական ցածր մակարդակը խոսում է այն մասին, որ իրենք չունեն որևէ զսպանակ, որևէ կարմիր գիծ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դա ոչ թե ուղղակի կեղծ է ու անմարդկային, դա հանցագործություն է միջազգային իրավունքի դեմ»: «Փաստի» հետ զրույցում նման գնահատական է տալիս «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Բաքվում տեղի ունեցող «դատավարություններին»: «Այս դատավարությունն ուղղված է մի քանի գլխավոր նպատակների: Առաջինը, կարծում եմ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, արցախահայության՝ անցած դարից սկսված ամբողջ պայքարը որպես տեռորիստական, հակապետական և դատապարտելի գործողություններ ներկայացնելն է: Ժողովրդի՝ իրենց ավանդական նորմերով, արժեքներով սեփական հողի վրա ապրելու համար պայքարն ուզում են նույնացնել տեռորիստական գործունեության հետ: Երկրորդը՝ դա ոչ միայն վերաբերում է արցախահայությանը և ԼՂՀ-ին, դա վերաբերում է նաև աշխարհի տարբեր անկյուններում պայքարող ժողովուրդներին: Գաղտնիք չէ, որ չճանաչված պետություններ կան, որոնցից մի քանիսը պայքարում են արդարության համար: Մարդու անքակտելի իրավունքներից մեկն է ինքնորոշման իրավունքը, դրա համար եմ տեղի ունեցողն անվանում հանցագործություն միջազգային իրավունքի դեմ»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ մարդկանց այսօր Ադրբեջանում «դատում» են որպես հակապետական և միջազգային հանցագործներ: «Երրորդ թիրախը Հայաստանն է: Այնտեղ խոսքն այն մասին է, որ Հայաստանն անօրինական ձևով ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի դեմ և այս բոլոր տարիներին օկուպացրել է այդ տարածքները, ներառյալ՝ Արցախը: Այս համատեքստում պետք է հասկանանք, թե ինչ է արել և անում Հայաստանի օրվա իշխանությունը: Օրվա իշխանությունը հրապարակայնորեն արել է այնպիսի կեղտոտ և զազրելի քայլ, որին հավասարը չկա: Հիմա նրանք ինչ էլ անեն, դա չի փրկելու: Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ինչպես ամենացածր մակարդակի «доносчик», արտահայտվել է Ռուբեն Վարդանյանի մասին: Նրա մասին իր ճանաչողությունը չէր պահանջում այդ ստոր հայտարարությունը: Դա ենք լսել հրապարակայնորեն խաբեությամբ կառավարության ղեկը ձեռքը վերցրած այդ անձնավորության կողմից: Այստեղ նշենք, որ վերջին օրերին ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը, կարծես թե, մի երկու տեղ արտահայտվել է այս խնդրի մասին, բայց եթե համեմատենք մնացած իրենց հայտարարությունների հետ, նաև այսպես ասած, պիղծ խաղաղության պայմանագիր ստորագրելու ընթացքի հաջողությունների առումով, կարելի է, չէ՞, ենթադրել, թե ինչ են անում ոչ հրապարակայնորեն: Պնդում եմ՝ իրենց այն խոսքը, որ գերիների վերադարձման ուղղությամբ քայլեր են անում ոչ հրապարակայնորեն, ամբողջովին վնասում է ոչ միայն Արցախի ռազմական ու քաղաքական ներկայացուցիչներին, այլ բոլոր 21 գերիներին: Կասկած չունեմ: Սա սուբյեկտիվ կարծիք չէ:

Տեսեք, թե ինչպես են այստեղ վերաբերվում Արցախյան շարժման կարկառուն դեմքերին, մասնավորաբար՝ ցեղասպանությունից մազապուրծ փրկված արցախահայությանը: Դա ապացուցված է և օբյեկտիվ: Ադրբեջանի գործողությունները և Հայաստանի Հանրապետության օրվա իշխանության մոտեցումները, հայտարարությունները և գործողություններն ամբողջովին ներդաշնակ են: Այստեղ ներդաշնակությունը չի սկսվել այս օրերին, ոչ էլ սկսվել է 2020 թվականին: Այս թիմը եկել է հստակ ծրագրով, որի երկու մասը բոլորիս պետք է հայտնի լինի: Առաջինը՝ Արցախը, եթե կարելի է՝ միանգամից, բայց դա չի ստացվել, ապա մաս-մաս հանձնել, բռնակցել Ադրբեջանին՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը, նորմերը, օրենսդրությունը, անգամ մարդասիրական նորմերը: Երկրորդ խնդիրն իրականացվում է մեր աչքի առաջ, ներկա գործընթացն է՝ Հայաստանը դարձնել Թուրքիայի կամ Ադրբեջանի կցորդ: Այս առումով չպետք է կասկածենք, որ այս իշխանությունն իր բոլոր գործողություններով սպասարկում է թուրքադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը հայերի հանդեպ»,-հավելում է ՀԿ տնօրենը:

Ներհայաստանյան կյանքում ականատես ենք լինում դատական գործընթացների, երբ փորձ է արվում լռեցնել իշխանություններին ուղղված քննադատությունը, կառավարման բացթողումների վերհանումը: Խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունը, որն այս իշխանությունն իր գլխավոր խաղաքարտն էր համարում, կարծես թե, այլևս գերակա արժեք չեն Հայաստանում: «Պետք է նկատի ունենանք իրենց ցածրագույն ինտելեկտուալ և բարոյական մակարդակը: Սա ասում եմ ցավով, որովհետև տվյալ դեպքում խոսում եմ Հայաստանի Հանրապետության իշխանության մասին: Կցանկանայի, որ դա լիներ խիստ հակառակը: Ինտելեկտուալ և բարոյական այդ մակարդակը խոսում է այն մասին, որ իրենք չունեն որևէ զսպանակ, այն, որ կարմիր գիծ են կոչում: Ինչո՞ւ, որովհետև ճիշտ ժամանակն է հիմա դատապարտել եվրոպական բոլոր այն գործիչներին, որոնք անամոթ ձևով, ամոթի զգացումը կորցրած, դեռ խոսում են Հայաստանում ժողովրդավարության զարգացման մասին: Այնպես չէ, որ համաշխարհային մակարդակով զարգանում է բարոյականությունը և այլն, խիստ հակառակը: Բայց Հայաստանի օրվա իշխանությունն իրենից ուղղակի ավանգարդ է ներկայացնում այս առումով և հայտնվել է առաջին գծում: Այդ առաջին գիծն իրական ժողովրդավարության դեմ անթաքույց պայքար է, այսինքն՝ Հայաստանի օրվա իշխանությունը խոսքի ազատության, կարծիքի արտահայտման, տեղեկատվություն ստանալու իրավունքը ոչ թե ոտնահարում է, այլ հակադրվում է դրան: Սրանք տարբեր աստիճաններ են:

Եվրոպայի ղեկավարությունն, անշուշտ, Եվրոպայի ժողովուրդների ներկայացուցիչը չէ: Իրենք բերված են ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների կողմից: Այս առումով ինչ էլ տեղի ունենա Հայաստանում՝ իրավունքների ոտնահարում, հակադրում, արժանանալու է գովասանքի: Մասնավորապես, ԵՄ-ի կառավարման համակարգում այսօր նպատակը մեկն է՝ նախ և առաջ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերել, իսկ Հայաստանը դարձնել տարածք: Հայաստանի օրվա իշխանությունները փորձում են ազգպետություն գաղափարախոսությունից «ազգը» հանել, նրանք Հայաստանը դարձնում են Թուրքիայի վիլայեթ: Եթե հանում ես պետականության կորիզը, այն է՝ ազգայինը, նա դառնում է Թուրքիայի վիլայեթ, Ռուսաստանի գուբերնիա, Ամերիկայի նահանգ: Սա է հիմնական խնդիրը, որն ամեն անգամ ավելի նողկալի փաթեթավորմամբ ներկայացվում է ամենաանգրագետ, ամենատանջված խավին, որոնց համար պատրաստվում է այդ խայտառակ ապագան, որը կա»,-ասում է մեր զրուցակիցը:

Հիշեցնում է, որ հիմա էլ ասում են՝ Ադրբեջանն իր հայտարարություններով խանգարում է Հայաստանին: «Այդ ինչ աստիճանի նողկալիության է հասել ամենը: Երիտասարդ են, մեղքս գալիս են, դեռ երկար պիտի ապրեն: Կարելի՞ է սրտխառնոց առաջացնող այդպիսի հայտարարություններով հանդես գալ: Մոռացեք՝ դա Ադրբեջանի պահանջը չէ, դա այս թիմի գաղափարախոսությունն է: Ադրբեջանը դրանից օգտվում է: Այս իշխանությունները նախապես, իրենց իշխանության գալուց առաջ ունեին ամենաստոր, հանցավոր պայմանավորվածությունը գլոբալիստական կենտրոնների հետ, որտեղ Թուրքիան ունի իր ուրույն տեղը: Այդ պայմանավորվածությունների հիման վրա են եկել:

Երբ այսօր այս թիմը խոսում է իր գաղափարախոսության մասին, օրինակ՝ Արցախը պետք է ճանաչեինք Ադրբեջանի մաս մինչև պատերազմը, այսինքն՝ հազարավոր զոհերը կարող էին չլինել, ի՞նչ է դա նշանակում, որ ամեն ինչ նախապես որոշված է եղել: Խնդիրը մեզանից պահանջում է խիզախություն առերեսվելու իրողության հետ»:

Նշում է՝ իրեն հաճախ են մոտենում մարդիկ, զրույցի բռնվում: Նկատել է, որ իրենց կենցաղային, առօրյա հոգսերով ապրող մարդկանց համար ոչ միայն անհասկանալի է տեղի ունեցողը, այլև նրանք չեն ուզում ընդունել, որ երկրում իշխանությունը կարող է գործել ժողովրդի դեմ: «Համարում են, որ միայն աննորմալ մարդը կարող է այդպես մտածել: Այս գործողությունները հակամարդկային են, մարդուն ընկալելի չեն, ոչ միայն հակահայկական են, այլ նորմալ մարդու համար դժվար ընկալելի: Հատկապես հին Սփյուռքի ներկայացուցիչների համար այս իրավիճակը հասկանալի չէ: 1915 թ. Ցեղասպանության ժամանակ Հայաստանը չուներ պետականություն: Այս ցեղասպանությունն իրականացվում է աստիճանաբար, խոսքը ոչ միայն Արցախի հարցի մասին է, որը փակված են որակում, այլև ուզում են փակել Հայկական հարցը: Այսօրվա իրողությունները պետք է ընկալենք սառնասիրտ, սթափ: Բարձր ինտելեկտ պահանջող մոբիլիզացիա պետք է լինի ազգի մեջ: Հակառակ պարագայում կդառնանք տարածք: Գալու է պահ, երբ խոշոր պետություններն իրար հետ խոսելու են: Այդ դեպքերում նրանք իրենց հարցերը լուծում են ի հաշիվ ամենաթույլ օղակի: Այսօր նպատակային թուլացվող օղակը Հայաստանն է»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում