Հայաստանում ամենաբարձր աշխատավարձերը Սյունիքում են, ինչը հիմնականում ապահովում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը
2024 թվականին ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը եղել է Սյունիքի մարզում՝ 329․618 դրամ, սրա հիմնական պատճառն այն է, որ բնակչության զգալի մասն աշխատում է հանքարդյունաբերության ոլորտում, օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։
Երկրորդ տեղում Երևանն է՝ 328․911 դրամ։ Մյուս մարզերում միջին ամսական աշխատավարձը ցածր է հանրապետության մակարդակով գրանցված ամսական միջին աշխատավարձից՝ 287․172 դրամից։ Ամենացածրը Գեղարքունիքի մարզում է՝ 144․908 դրամ։ 2024թ․ ապրիլի տվյալներով՝ աշխատողների 69․5%-ը Երևանում է, երկրորդ տեղում Կոտայքի մարզն է՝ 5․5%: Ամենաքիչը Վայոց Ձորի մարզում՝ 1%: Սյունիքում աշխատանք ունենք 3․3%-ը, ինչը մարզերի համեմատ միջին ցուցանիշ է համարվում։
Վիճակագրությունը փաստում է, որ 2024թ․ նոյեմբերին 13 ոլորտում և ընդհանուր աշխատողների 79․1%-ի ամսվա միջին աշխատավարձը եղել է 291 հազար դրամից պակաս։ Միայն 6 ոլորտում է, որ ամսական միջին աշխատավարձը ավել է 291 հազարից։
Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում աշխատավարձը, համեմատ մյուսների, բարձր է։ 2024թ․ դեկտեմբերին՝ 821 հազար դրամ։ Բայց սա դժվար է հիմնական աշխատավարձ համարել, քանի որ 2021-2024թ․ հունիս և դեկտեմբեր ամիսներին աշխատավարձերը ավելի բարձր են, քան մյուս ամիսներին, 2020-ին ևս առկա է այս պատկերը, բայց ավելի քիչ տարբերությամբ։ 2024-ի մյուս ամիսներին տատանումները փոքր են եղել և միջինում աշխատավարձը կազմել է 494 հազար դրամ։
Ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»