Մոսկվայում առաջին անգամ կկազմակերպվի Հայաստանի անշարժ գույքի ցուցահանդես ու համաժողով
Ապրիլի 12-13-ին Մոսկվայի Ararat Park Hyatt Moscow հյուրանոցում առաջին անգամ կանցկացվի Հայաստանի նորակառույցների ցուցահանդես։
Այս միջոցառումը բացառիկ հարթակ է ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար՝ ծանոթանալու Հայաստանի անշարժ գույքի շուկայի լավագույն պրեմիում և լյուքս դասի նորակառույցներին, ներդրումային տարբեր ծրագրերին և հիփոթեքային վարկավորման նոր հնարավորություններին։ Այն նաև հնարավորություն կընձեռի Ռուսաստանի քաղաքացիներին հիփոթեքային պայմաններով ձեռք բերել անշարժ գույք Հայաստանում։
Business Partners of Armenia ընկերության նախագահ և միջոցառման նախաձեռնող Վրույր Փենեսյանի խոսքով՝ նախաձեռնության առանցքային նպատակներից է ներգրավել ներդրումներ Հայաստանում ինչպես նաև բարձրացնել Հայաստանի անշարժ գույքի ճանաչելիությունը միջազգային մակարդակում։ Միջոցառումը միտված է ոչ միայն անմիջական վաճառքների խթանմանը, այլև Հայաստանն ընդգծելու որպես գրավիչ ներդրումային և բնակության ուղղություն։ Բացի հայ և ռուս գնորդների գործարքներից, ցուցահանդեսը հնարավորություն կընձեռի Ռուսաստանի խոշորագույն անշարժ գույքի գործակալությունների հետ երկարաժամկետ համագործակցություն հաստատելու համար։
Ցուցահանդեսին կմասնակցեն Հայաստանի առաջատար կառուցապատողները։ Առաջին անգամ Հայաստանը կներկայացնի աշխարհահռչակ բրենդների նորակառույցներ, այդ թվում՝ Kempinski, Pullman, Mövenpick, Milano Firenze Towers բնակելի համալիրները։ Կառուցապատողները կներկայացնեն հատուկ առաջարկներ՝ ներառյալ փոքր կանխավճարով և առանց հավելյալ տոկոսների ապառիկ գնման հնարավորություններ։
Միջոցառմանը կմասնակցի նաև MYLER Mountain Resort-ը, որը կներկայացնի ներդրումային հնարավորությունները Մայլերում,ընդգծելով այս ուղղության պոտենցիալը ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։
Սա բացառիկ հնարավորություն է գնորդների համար՝ մեկ վայրում ծանոթանալու Հայաստանի անշարժ գույքի շուկայի նորարարություններին, համեմատելու տարբեր նախագծերի առավելությունները և օգտվելու հատուկ պայմաններից, որոնք հասանելի կլինեն ցուցահանդեսի շրջանակում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»