ԱՄՆ-ում ածխահանքերի տեղում արևային էլեկտրակայաններ կկառուցվեն
Հին ածխի հանքերն արևային էլեկտրակայանների վերածելու խոշոր նախագիծ է նախատեսվում ԱՄՆ Ապալաչյան շրջանում։ 17 նախկին հանքավայրերը կվերածվեն մաքուր էներգիայի արտադրության օբյեկտների, նոր կայանների ընդհանուր հզորությունը կկազմի 370 մեգավատ, գրում է overclockers.ru–ն։
Ծրագիրն իրականացվում է The Nature Conservancy, Sun Tribe Development և ENGIE ընկերությունների կողմից: Նրանք նախատեսում են տեղադրել 49 մեգավատ հզորությամբ 14 արևային էլեկտրակայան և երեք պահեստային կուտակման մարտկոց։ Մարտկոցների հզորությունը կկազմի 320 մեգավատ։
Այդ ծրագիրն օգուտ կբերի ոչ միայն շրջակա միջավայրին, այլ նաև տեղի բնակիչներին: Նոր օբյեկտները կբարձրացնեն հարկային մուտքերը մարզային բյուջե, աշխատատեղեր կլինեն նաև շինարարության ոլորտում։ Արդյունքում արևային էլեկտրակայանները կկարողանան էներգիայով ապահովել տարեկան մոտ 6638 տուն։
Ապալաչյան լեռները երկար ժամանակ եղել են ԱՄՆ ածխի արդյունաբերության կենտրոնը: Այժմ այդ տարածաշրջանն օրինակ կդառնա այլ երկրների համար էկոլոգիայի և կայուն զարգացման համար պայքարում։ Այսպիսով, նախկին ածխահանքերը կստանան երկրորդ կյանք, իսկ տարածաշրջանը կստանա նորացված տնտեսություն։
Ծրագիրն արդեն աջակցություն է ստացել տեղական իշխանությունների և բնապահպանական կազմակերպությունների կողմից: Առաջիկա տարիներին կսկսեն գործել առաջին էլեկտրակայանները։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»