Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները Ռուսաստանի հետ կապողների թիվն ավելացել է, ԵՄ-ի հետ հույս կապողներինը՝ նվազել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի քաղաքացիների մոտ 32 տոկոսը մեր երկրի սոցիալ– տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները տեսնում է Ռուսաստանի հետ: Նման տվյալներ են ստացվել GALLUP International Association-ի հերթական հարցման արդյունքներով:
Հարցվածների 27,8 %–ը նշել է Ռուսաստան, ևս 3,4 %–ը` ԵԱՏՄ: Սա նշանակում է, որ անցած տարվա համեմատ ավելի շատ հայաստանցիներ են երկրի սոցիալ–տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները տեսնում Ռուսաստանի հետ: Փոխարենը որոշակիորեն նվազել են ԵՄ-ի հետ հույս կապողները՝ 25,8 %: Հավելենք, որ 15,5 %–ը նշել է ԱՄՆ–ի հետ, 13,3 %–ը` Իրանի հետ, 11%–ը` ոչ ոքի հետ:
Նախորդ համարում նշել էինք, որ Եվրասիական սոցիոլոգների «Ֆոկուս» ալ յանսի կողմից անցկացված սոցհարցման տվյալներով, Հայաստանի բնակչության 79 տոկոսը դեմ է նոր Սահմանադրության ընդունման փաշինյանական նախաձեռնությանը, որը Ադրբեջանի պահանջի կատարում է: Գրեթե համանման արդյունք է գրանցել նաև GALLUP-ի հարցումը: Ըստ այդմ, 59,6 %-ը նշել է, որ Սահմանադրությունը պետք է անփոփոխ մնա, 18,4 %-ը նշել է, որ պետք է միայն որոշ դրույթներ փոփոխել ՀՀ գործող Սահմանադրության մեջ, և միայն 7,5 %-ն է նշել, որ անհրաժեշտ է լիովին նոր Սահմանադրություն:
Ինչ վերաբերում է ներքաղաքական վարկանիշային բլոկին, ապա հարցվածների միայն 9 տոկոսն է լիովին դրական գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը։ Փոխարենը 46,5 տոկոսն ամբողջությամբ բացասական է գնահատել, իսկ 19,1 տոկոսը՝ ավելի շուտ բացասական: Այսինքն, մոտ 66 տոկոսը «մերժում է Նիկոլին»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»