Արտացոլող «վերմակը» բարձրացնում է արևային վահանակների արդյունավետությունը
Պլաստմասսա արտադրող բրազիլական Azul Pack ընկերությունը մշակել է ռեֆլեկտիվ՝ արտացոլող թաղանթ, որը բարելավում է երկկողմանի արևային էլեկտրակայանների արդյունավետությունը: Այս մասին գրել է pv magazine պորտալը, գրում է focus.ua–ն։
Այդ թաղանթը ռեֆլեկտիվ «վերմակ» է, որը տեղադրվում է վահանակների տակ և օպտիմալացնում է էներգիայի արտադրությունն ինչպես փոքր, այնպես էլ մեծ արևային էլեկտրակայաններում:
Թաղանթը հասանելի է երկու տարբերակով՝ Techreflex Geo և Techreflex Film: Techreflex Geo-ն ունի 5,9-ից մինչև 20 մետր լայնություն և 1,00 մկմ հաստություն: Իր հերթին, Techreflex Film-ն ունի տարբերակներ 4-ից 20 մետր և 250 մկմ հաստություն: Թաղանթները կարող են նաև հարմարեցվել սեփականատիրոջ կարիքներին համապատասխան:
Ըստ Բրազիլիայում այդ արտադրանքը վաճառող Albedo Power Flex-ի հիմնադիր գործընկեր Լեոնարդո Օլիվեյրայի, տեխնոլոգիան արդեն ցուցադրել է իր հնարավորությունները Յանուարիայի արևային էլեկտրակայանում, որտեղ էներգիայի արտադրությունը հասել է 7 %-ի ինվերտերի ելքում: «Եթե ներկառուցված մարտկոց լիներ, արդյունավետությունը կարող էր հասնել 10,5 %-ի, իսկ թրեքերներով տեղադրման դեպքում այդ աճը կարող էր ավելի մեծ լինել՝ հասնելով 15 %-ի», - նշել է Լեոնարդո Օլիվեյրան։
Ինչպես պարզաբանում են ընկերությունից, ռեֆլեկտիվ «վերմակների» բարձր արտացոլումը մեծացնում է վահանակների էներգաարդյունավետությունը մեծացնելով լույսի գրավումը երկկողմանի մոդուլների կողմից նույնիսկ ամպամած եղանակին։ Բացի այդ, դա կանխում է մոլախոտերի աճը՝ նվազագույնի հասցնելով խոտի հնձման անհրաժեշտությունը, ինչպես նաև կանխում է հիմքերի էրոզիան:
Թաղանթը պատրաստված է իներտ նյութերից, որոնք քիմիապես չեն փոխազդում հողի հետ։ Արտադրանքի հայտարարված ծառայության ժամկետը մինչև 20 տարի է, իսկ երաշխիքայինը 10 տարի։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»