Ռուսաստանում էլ են ուշադրությամբ հետևում Գյումրու ընտրություններին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո ակտիվ տեղեկություններ էին շրջանառվում, թե «Նաջարյանը փոշմանել է», այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի հետ կանգնել հանրաքվեի գնալու որոշումից: Սակայն երեկ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և հանձնաժողովի անդամների դրական եզրակացությունը ստացավ «ԵՄին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը, և այն կընդգրկվի ԱԺ լիագումար նիստի օրակարգ: Այդուամենայնիվ, ինչպես նշում են ՔՊ մեր աղբյուրները, սա դեռևս չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի նշյալ մոտեցման մեջ փոփոխություններ են եղել: Հնարավոր է, որ այս «միջանկյալ լուծումը» կապված լինի Գյումրու ընտրությունների հետ:
Ուշագրավ է, որ անցած մի քանի օրերին Գյումրիում «ընդդիմությունից ավելի ընդդիմություն» կեցվածք էր ընդունել «Եվրադաշինքը», որի մաս կազմող ուժերը փաստացի նշյալ նախաձեռնության հեղինակներն են: Իհարկե, կա կարծիք, որ նրանք պարզապես ընդդիմություն են «խաղում»՝ հետագայում ՔՊ-ին օգնելու՝ վերցնել իշխանությունը Գյումրիում: Այս տեսակետը զարմանալի չէ և նույնիսկ տրամաբանական է՝ հաշվի առնելով, որ այս դաշինքում ակնհայտորեն իշխանությանը սատարող ուժեր են: Սակայն հետաքրքիր է, որ նախօրեին դաշինքի քաղաքապետի թեկնածուն հայտարարեց, թե որևէ մեկի հետ չեն «կոալիցվելու»: Մեր տեղեկություններով, սա նույնիսկ քպականների համար է անակնկալ եղել: Գյումրիում խոսում են, որ նշյալ դաշինքը որոշակի նեղացածություն ունի Նիկոլ Փաշինյանից, իրապես կան անհամաձայնություններ, այդ թվում՝ կապված նշյալ օրինագծի հեռանկարի (հանձնաժողովի եզրակացությունը դեռ օրենքի ընդունում չէ, առավել ևս՝ դեռ հանրաքվե չէ), դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարներից մեկին փոխվարչապետ նշանակելու թեմայի «սառեցման», ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի «ռուսական ռևերանսների» հետ:
Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանի այդ «ռևերանսները» առանձնապես, մեղմ ասած, չեն տպավորել Ռուսաստանում, որտեղ նույնիսկ քմծիծաղով են վերաբերվում այդ «տատանումներին»: Ավելին, ՌԴ մեր աղբյուրները փոխանցում են, որ Ռուսաստանում բավական մեծ ուշադրությամբ են հետևում Գյումրու ընտրություններին, որքան էլ դրանք զուտ ՏԻՄ ընտրություններ են: Դրանց արդյունքները կարող են Մոսկվայի կողմից քայլերի ու մոտեցումների որոշակի «խմբագրման» կամ ձևավորման համար որոշակի «լակմուսի թուղթ» դառնալ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»