ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում այս օրերին սպասողական վիճակ է: Ըստ մեր աղբյուրի, ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանը, որն այդ պաշտոնին է նշանակվել անցած տարվա նոյեմբերի 11-ին, ինչպես նաև նրա հետ «եկած» թիմը, հատկապես ղեկավար կազմը, այսպես կոչված, «ճամպրուկային» տրամադրության մեջ են և սպասում են, որ ամեն պահի կարող են «sms» ստանալ:
Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, նշանակումից ի վեր պարբերաբար Նիկոլ Փաշինյանին զեկուցում են, որ Դանիել յանից ու իր բերած կադրերից մեծ դժգոհություն կա ոլորտի հետ առնչություն ունեցողներից, այդ թվում՝ գործարարներից: Դժգոհությունները հիմնականում առնչվում են գործարարների աշխատանքը խոչընդոտելուն, թունավորման շատացող դեպքերին, Ռուսաստանի կողմից սննդամթերքի արտահանման վրա դրվող սահմանափակումներին, ավելի ստույգ՝ այդ հարցում վերահսկողության բացթողումներին, հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի, այսպես կոչված, «օպտիմալացմանը», իսկ իրականում անասնաբուժական լաբորատորիաների փակմանը և մի շարք այլ թեմաների:
Այս ֆոնին հետաքրքիր է, որ, մեր ստացած տեղեկություններով, վերջերս Արմեն Դանիել յանին են այցելել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները՝ ինչ-որ պարտքերի բռնագանձման հարցով: Նույնիսկ խոսվում էր, որ այցը եղել է հենց ՍԱՏՄ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանից երեկ փորձեցինք ճշտել, թե ինչու են տեսչական մարմին այցելել ՀԿԱԾ աշխատակիցները: Հարությունյանը նախ նշեց, որ ինքը նման տեղեկություն չունի, ապա աշխատանքային օրվա ավարտին ասաց, թե իրենց մոտ որևէ մեկը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից չի եկել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»