Ովքե՞ր են հետևելու Գյումրիում և Փարաքարում տեղի ունենալիք ընտրություններին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վաղը Գյումրիում և Փարաքարում տեղի կունենան ավագանու ընտրություններ: Այսօր լռության օր է, այսինքն, քաղաքական ուժերը քարոզչություն չեն անի, գյումրեցիներն ու փարաքարցիներն էլ «գլուխները խաղաղ» կմտածեն վաղվա իրենց ընտրության մասին:
Ցանկացած ընտրության ժամանակ կարևոր խնդիր ունեն լուծելու դիտորդները՝ հետևելու նախընտրական ու ընտրական գործընթացներին, արձանագրել խախտումները, հնարավորության դեպքում կանխել դրանք, ներկայացնել եզրակացություններ:
Օրեր առաջ Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին անկախ դիտորդի կարգավիճակով հանդես գալու որոշում էր կայացրել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» և «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ների հետ միասին:
Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին անկախ դիտորդական առաքելության կազմում քվեարկության ընթացքին հետևելու մասին հայտարարեց նաև Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը: Նշենք, որ խոսքը «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի մասին է:
ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին անկախ դիտորդի կարգավիճակով մասնակցելու ընդամենը... հինգ հայտ է ներկայացվել՝ «ՀայաՔվեն», «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն, «Ականատես» դիտորդական առաքելությունը, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ն:
Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք հաճախակի են անդրադառնում ընտրական գործընթացներին, այս կամ այն կերպ առնչվում են ընտրություններին, ընտրական և այլ իրավունքներին, սակայն հայտ չեն ներկայացրել: Օրինակ՝ թվում է՝ այս առումով պետք է ակտիվ լիներ նաև ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հիմնադրամը, առավել ևս, որ նա քաղաքական ակտիվության հայտ է ներկայացնում: Սակայն նա բավարարվել էր իրավապահների՝ նախօրեին Գյումրիում կազմակերպած շոուին իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադառնալով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»