Արեգակնային էներգիայի ճիշտ կառավարումն օգտակար է բնության համար
Թռչունների պահպանության գիտական կենտրոնի և Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արևային էլեկտրակայանները կարող են օգնել բարձրացնել կենսաբազմազանությունը, հատկապես, եթե ճիշտ կառավարվեն, գրում է gismeteo.ru–ն:
Անգլիայի հարավ-արևելյան հարթավայրերում գտնվող վեց արևային ֆերմաների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ ֆերմաներն ավելի շատ թռչունների տեսակների համար են պայմաններ ապահովում, քան ավանդական գյուղատնտեսական հողերը:
Խառն արևային էներգիայի տնտեսություններում, որոնք ներառում են բարձր խոտ և ցանկապատեր, 4 հեկտարում թռչունների տեսակների միջին քանակը կազմում է 31,5, այն դեպքում, որ սովորական անասնապահական ֆերմաներում այդ ցուցանիշը 17 է: Պարզ վարելահողերում այդ ցուցանիշն ավելի վատն է` 11,9 թռչուն: Բանն այն է, որ բնակության արեալի կառուցվածքային բազմազանությունը կարևոր գործոն է, քանի որ այն թռչունների համար ապահովում է ապաստան և սնունդ:
Այս ուսումնասիրությունն ընդգծում է վերականգնվող էներգիայի ինտեգրման կարևորությունը վայրի բնության պահպանման հետ, ինչը կարող է օգնել պահպանել կենսաբազմազանությունն աճող ինտենսիվ գյուղատնտեսության պայմաններում:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...