Հանքարդյունաբերական ճյուղի մեկ աշխատակից միջինը 4 լրացուցիչ աշխատատեղ է ստեղծում. ԶՊՄԿ
Հանքարդյունաբերության մեկ աշխատողը միջինը չորս լրացուցիչ աշխատատեղ է ստեղծում այլ ոլորտներում` ըստ բազմապատկիչ էֆեկտի: Այս մասին մարտի 28- ին «Հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը տնտեսության մեջ» թեմայով քննարկման ժամանակ ասել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ) կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։
Նա նշել է, որ սոցիալական ոլորտում ներդրումների առումով գործարանը լուրջ նշաձող է դրել։
Ստեփանյանը հիշեցրել է, որ ձեռնարկությունը սոցիալական ծախսեր է իրականացնում ոչ միայն այն համայնքում, որտեղ գտնվում է գործարանը, այլ նաեւ այլ մարզերում։
«Բայց մենք փորձում ենք հատուկ ուշադրություն դարձնել այն համայնքին, որտեղ գործում է ձեռնարկությունը։
Բացի այդ, մենք նախաձեռնել ենք թվայնացման մեծ գործընթաց՝ ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար: Սա ուղղակիորեն կապված է կայուն զարգացման, ESG-ի (էկոլոգիական, սոցիալական եւ կորպորատիվ կառավարում), աշխատավայրում անվտանգության կանոնների պահպանման եւ այլ ասպեկտների հետ»,- ասել է ընկերության կայուն զարգացման տնօրենը։
Նա հիշեցրել է, որ 2023-2024թթ. աշխարհում ամենամեծ ռիսկը հանքարդյունաբերության ոլորտում ճանաչվել է ESG-ն։
Ստեփանյանն ասել է, որ գործարանում փոխվել են սարքավորումները բնապահպանական մոնիթորինգ իրականացնելու եւ համակարգն արդիականացնելու համար, եւ մեծ ուշադրություն է դարձվում փոշու աղտոտվածության մակարդակի կառավարմանը։
«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի գործարանի աշխատակիցները չգնան Երեւան՝ բժշկական ծառայություններ ստանալու, ինչը մասնավոր հատվածի մոտ հետաքրքրություն է առաջացրել բուժհաստատություններ հիմնելու համար»,- նշել է ձեռնարկության կայուն զարգացման տնօրենը։
Նա տեղեկացրել է, որ ԶՄՄԿ-ում աշխատում է 4600 մարդ, եւ նրանց ու նրանց ընտանիքի անդամների շրջանում քաղցկեղի դեպքերը (ընդհանուր 17 000 մարդ) 5-6 անգամ ցածր են հանրապետական միջինից։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ) կայուն զարգացման գծով փոխտնօրեն Աննա Սաղաբալյանն իր հերթին նշել է, որ Սյունիքը քաղցկեղի ցուցանիշներով լավ դիրքերում է։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...