Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սմ-ով
2025 թվականի հուլիսի 1-ին 2025 թվականի ապրիլի 1-ի մակարդակի համեմատ կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սմ-ով (1900.64-1900.69մ սահմաններում):
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2025» տեղեկագիրը:
Հաշվի առնելով նախաձմեռային և ձմեռային ժամանակահատվածների դիտված և վարարումների ժամանակահատվածի կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները՝ գետերում 2025 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմաների 50-90%-ի սահմաններում:
Գետերում ջրի առավելագույն ելքերի անցումները հիմնականում սպասվում են մայիսի առաջին և երկրորդ տասնօրյակներում:
Նշվում է, որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա բնակավայրերի ու ցանքատարածությունների համար հնարավոր են ջրածածկումներ և ողողումներ, որոնց վերաբերյալ կանխատեսումներ հնարավոր է կազմել միայն 3-4 օր առաջ, երբ հստակ կանխատեսվում են մոտեցող տաք օդային ալիքներ և ինտենսիվ անձրևներ։
«Հիմք ընդունելով եղանակի և Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի կանխատեսումները՝ լճի մակերևույթից գոլորշացման մեծությունները, Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխվելիք ջրի քանակը (միջինը 170 մլն.մ³) և ոռոգման նպատակով լճից օրենքով սահմանված ջրառը՝ մինչև 170 մլն.մ³ (ընդ որում հաշվարկներում, որպես ջրառի սկիզբ ընդունվել է հունիսի երկրորդ տասնօրյակը), 2025 թվականի հուլիսի 1-ին 2025 թվականի ապրիլի 1-ի մակարդակի համեմատ կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սմ-ով (1900.64-1900.69մ սահմաններում), իսկ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` լճի մակարդակը կանխատեսվում է 1900.36-1900.41մ սահմաններում, որը 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակի համեմատ կլինի -3...+2սմ սահմաններում»,-նշվում է տեղեկագրում:
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողﬕց դիտարկվող 5 խոշոր ջրամբարների 2025 թվականի առավելագույն ջրալցվածությունը կանխատեսվում է.
Ախուրյանի ջրամբարում՝ 100% (525 մլն.մ³),
Արփիլիճ ջրամբարում՝ 55-60% (58.0-63.0 մլն.մ³),
Ապարանի ջրամբարում՝ 45-50% (40.0-45.0 մլն.մ³),
Ազատի ջրամբարում՝ 85-90% (60.0-65.0 մլն.մ³),
Մարմարիկի ջրամբարում՝ 95-100% (22.0-24.0 մլն.մ³):
Կենտրոնից հայտնում են, որ կանխատեսումները կազմելիս հնարավորինս հաշվի են առնվել գարնանային վարարումների հոսքը ձևավորող գործոնները, և բացի այդ օգտագործվել են կանխատեսված մեծություններ, որոնք, ըստ անհրաժեշտության, պարբերաբար ենթակա են ճշգրտման, հետևաբար նման դեպքերում կճշգրտվեն նաև թողարկված կանխատեսումները և կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...