Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանԱյն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՀոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանԵվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը

Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ ոչ մեկ անգամ փորձագետները նշում էին, թե առաջիկա ընտրություններում Արևմուտքը (ԵՄ-ն) և Փաշինյանը ուզում են Հայաստանը տանել, այսպես կոչված, «Մոլդովայի օրինակով», թվում էր, թե մի փոքր չափազանցնում են: Պարզվում է՝ ոչ:

Ավելին, դրա մասին արդեն բացահայտ է հայտարարվում, օրինակ՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի կողմից: Մասնավորապես, Փաշինյանի կառավարությանը 15 միլիոն եվրո հատկացնելու մասին հայտնելով՝ նա օրերս շեշտել է, որ Հայաստանը լուրջ հիբրիդային մարտահրավերների առջև է կանգնած, «Ռուսաստանը արդեն իսկ սրում է ապատեղեկատվական արշավները Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ»: Բառացի Կալասն ասաց. «Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք տեղակայվել էին Մոլդովայում, և որոնք ակտիվ են եղել այնտեղ, ուստի «գործնական ծրագիրը» նույնական է: Մեր ֆինանսավորումը կներառի նաև արտաքին միջամտության հայտնաբերումը, վերլուծությունը և արձագանքը»:

Ի՞նչ է սա, եթե ոչ ամենաուղիղ միջամտություն Հայաստանի ներքին գործերին: Դե, Ռուսաստանի անվան հիշատակումը, հասկանում եք, շղարշ է, հատուկ է արվում. փաստացի, Արևմուտքն արդեն լրիվ «բաց» է խաղում՝ հասկացնելով, որ ամեն գնով, ցանկացած բռնաճնշումներով թույլ չի տալու, որ հայ ժողովուրդն ազատվի փաշինյանական բռնատիրական ռեժիմից: Արևմուտքը բաց հայտարարում է, որ Մոլդովայի օրինակով պատրաստ են ծայրահեղ միջոցների, այն է՝ լռեցնել մարդկանց, փակել կուսակցություններ, թույլ չտալ քաղաքական ուժերի գրանցումներ՝ ընտրություններին մասնակցելու համար:

Պատրաստ են փակել լրատվամիջոցներ, կալանավորել ու բանտարկել հազարավորների: Ու, ահա, այդ բոլոր հակաժողովրդավարական միջոցների համար ՔՊ-ի իշխանությանը 15 միլիոն եվրո են տալիս: Մի խոսքով՝ «Ժողովրդավարությանն աջակցելու» անվան տակ՝ հակաժողովրդավարությանն աջակցելու համար:

Ի դեպ, թեման շարունակել է նաև Եվրոպական հանձնակատար Մարթա Կոսը՝ նշելով, թե մի 5 միլիոն եվրո էլ իրենք են հատկացնելու: «Տարածաշրջանային համագործակցության ակտիվացմանը և քաղաքացիական հասարակությանն աջակցելու, այդ թվում՝ Հայաստանում կայանալիք ընտրությունների նախապատրաստման շրջանում, ինչպես նաև ապատեղեկատվության բացահայտման, վերահսկման և դրա դեմ պայքարի համար»: Հասկանալի է, չէ՞, մեսիջը: Չնայած՝ սա ոչ թե մեսիջ, այլ նախազգուշական «զանգ» է:

Պատրանքներ չարժե ունենալ. Կալասին, Կոսին ու մյուսներին ո՛չ Նիկոլ Փաշինյանն է հետաքրքրում, ո՛չ էլ Հայաստանը: Նրանք կոնկրետ շահեր են հետապնդում, պարզապես հիմա Փաշինյանն այդ շահերն առաջ է մղում Հայաստանի հաշվին:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում