2,64 տրիլիոն դոլար. Microsoft-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը
Համաշխարհային ֆոնդային բորսաներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած վիճահարույց մաքսատուրքերի պատճառով գրացվող անկումների ֆոնին ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունն առաջ է անցել Apple-ից՝ դառնալով աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը: Այս մասին գրում է cnbc.com-ը:
Պատճառն այն է, որ Apple-ի շուկայական արժեքը Թրամփի սահմանած մաքսատուրքերի և դրա հետևանքով արժեթղթերի գնի նվազման պատճառով կրճատվել է և այժմ 2,59 տրիլիոն դոլար է: Իսկ Microsoft-ի շուկայական արժեքը գնահատվում է 2,64 տրիլիոն դոլար:
Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփի մաքսատուրքերից առավել շատ տուժողներից է Apple-ը, քանի որ արտադրական գործընթացում կախում ունի Չինաստանի: Իսկ Չինաստանից ապրանքների ներկրման համար Թրամփը սահմանել է ամենաբարձր մաքսատուրքերը:
Nasdaq ինդեքսը վերջին 4 օրում նվազել է 13%-ով. վերլուծաբանները կանխատեսում են, որ iPhone 16 Pro Max-ի գինն ԱՄՆ-ում կարող է բարձրանալ 350 դոլարով:
Ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է աշխարհի գրեթե բոլոր երկրների ապրանքների համար մաքսատուրքերի սահմանման մասին՝ 10%-ից մինչև 50%: Որոշ պետություններ, այդ թվում՝ Չինաստանը, արդեն հայտարարել են պատասխան միջոցների մասին։ Ապրիլի 4-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Պեկինը «խուճապի է մատնվել» Վաշինգտոնի գործողությունների պատճառով։
Թրամփը կարծում է, որ մաքսատուրքերի տեսքով առևտրային խոչընդոտները բարեկամ և հակառակորդ պետություններին կստիպեն գնալ զիջումների՝ թե գումարային, թե՛ տարածքային։ Տնտեսագետները զգուշացնում են, որ այժմ կյանքն ավելի դժվար է լինելու բոլորի, այդ թվում՝ ամերիկացիների համար, որոնք վճարելու են Թրամփի կողմից սահմանված ներմուծման հարկը։
ԱՄՆ-ն աշխարհի ամենամեծ տնտեսությունն է, և բոլորը ցանկանում են առևտուր անել նրա հետ: Թրամփը կարծում է, որ առևտրային գործընկերները ավելի մեծ շահույթ են ստանում ԱՄՆ-ից, քանի որ ավելի շատ ապրանքներ են վաճառում ԱՄՆ-ին, քան գնում են նրանից: Բացի այդ, նրանց մաքսատուրքերը ավելի բարձր են, քան ԱՄՆ-ինը։ Այսօրվա պատասխան սակագները կոչված են հավասարեցնելու խաղի կանոնները, ասել է Թրամփը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...