Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան
Խոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանԵթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան
Հասարակություն

Գործող կառավարիչների արտաքին քաղաքականությունը ոչ միայն հենված է դավադիր տգիտության վրա, այլ նաև դարձել է ամբողջովին մերկ․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեթոդաբար թուլացնում է եվրոպական տնտեսությունը, որի արդյունքում, ըստ մասնագետների՝ Եվրոպային սպառնում է միլիարդավոր դոլարների կորուստներ։ Գլոբալ փոփոխությունների և առևտրային պատերազմների նման զարգացումները շարունակվելու պարագայում, ԵՄ-ի տնտեսությունն ապահովագրելու շատ տարբերակներ չկան։ Դրանցից մեկը, գուցե նաև ամենաարդյունավետն ու հավանականը Ռուսաստանին դիմելն է՝ նորմալ առեւտրային հարաբերություններին վերադառնալու առաջարկով։ Այլապես՝ շատերն են պնդում, որ ԵՄ-ՌԴ սրված հակադրության ձգձգումը, վաղ թե ուշ կարող է հանգեցնել եվրոպական տարածաշրջանում, ավելի մեծ պատերազմի։
 
Վերջին օրերին, Դոնալդ Թրամփն ըստ էության մաքսատուրքերի սկագնային “պատերազմ” է հայտարարել աշխարհին։ ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը կարծես թե ռազմա-քաղաքական առճակատումից անցում է կատարում դեպի գլոբալ տնտեսական մրցակցության դաշտ։ Եվ այս քաղաքականությունը, անկնհայտ ամերիկյան պրոտեկցիոնիզմի դրսևորում է, տնտեսական գործիքակազմ, որը, երկար ժամանակ չէր կիրառվում։
 
Թրամփի գործողությունների հետեւանքներն առավել մանրամասն կգնահատեն տնտեսագետները, երբ պարզ լինեն յուրաքանչյուր երկրի նկատմամբ սահմանված ներկրման տոկոսադրույթները։ Որոշ ժամանակ պետք է անցնի, որպեսզի տեսանելի լինի, թե ինչպես են դրանք ազդելու ԱՄՆ-ի և աշխարհի տնտեսությունների վրա։
 
ԵՄ անդամակցության գործընթաց սկսած (ինչը Նիկոլի հերթական վտանգավոր բլեֆն է) կառավարիչների փոխարեն, արժե մտածել նոր իրողություններում եվրոպական տնտեսության ճակատագրի մասին, քանի որ, որոշակի ժամանակ հետո այն ուղղակի և անուղղակի ազդեցություն է ունենալու նաև մեր երկրի տնտեսական քաղաքականության վրա։
 
Ենթադրվում է, որ ավելացված մաքսատուրքերից խուսափելու համար ավելի ու ավելի շատ գործարաններ Եվրոպական տարածաշրջանից կտեղափոխեն ԱՄՆ: Սա, անշուշտ, կհանգեցնի Եվրոպայում տնտեսական զգալի ռեսուրսների ու աշխատատեղերի կորստի, և հետևաբար՝ սոցիալական բարեկեցության, տեխնոլոգիական զարգացման, ժողովրդավարական ազատությունների և տնտեսական հզորությունների համաեվրոպական մոդելի փլուզմանը: Այն կարող է նաև էապես թուլացնել Եվրոպայի դերը համաշխարհային քաղաքականության մեջ՝ կախվածության մեջ դնելով ամերիկյան և ռուսական քաղաքականություններից։
 
Մինչ այդ ԵՄ տնտեսության վրա արդեն իսկ բացասական ազդեցություն են թողեր 2020թ․ համաճարակը, “կանաչ տնտեսություն” ստեղծելու նպատակով եվրոպական արդյունաբերության և գյուղատնտեսության վրա դրված սահմանափակումները, ինչպես նաև Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ու էներգետիկ ռեսուրսներից “հրաժարումը”։
 
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ուկրաինական պատերազմը և դրա արդյունքում հայտարարված սանկցիաները զգալի տնտեսական վնասներ են հասցրել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵՄ տնտեսությանը, ապա ավելի հավանական տարբերակ՝ քան Ռուսաստան-Եվրոպա «պարտադրված» համագործակցությունն է՝ դժվար է տեսնել։ Հատկապես, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանն ակնհայտորեն ցույց տվեց իր բարձր մակարդակի դիմադրողականությունը։
 
Այստեղից հարց․ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ և որոշմամբ ԵԱՏՄ հիմնադիր անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետությունը, որը նույնիսկ Նիկոլի տգետ կառավարության օրոք զգալի տնտեսական օգուտներ է ունեցել ԵԱՏՄ-ից, ի՞նչ հաշվարկներով է պատրաստվում ավելի մերձենալ Եվրոպայի հետ, որի պրոբլեմներն այսօր բազմակի անգամ ավելին են, քան 2017թ-ին, երբ Հայաստանը ստորագրում էր Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Հատկապես, որ այդ համաձայնագրի գլխավոր մեխն այն էր, որ ԵՄ անդամ երկրները, Արցախյան կարգավորման հարցում պաշտոնապես հանձնառություն էին վերցնում նաև ինքնորոշման իրավունքի սկզբունքի կիրառման հարցում։
 
Պետք է արձանագրել, որ գործող կառավարիչների արտաքին քաղաքականությունը ոչ միայն հենված է դավադիր տգիտության վրա, այլ նաև դարձել է ամբողջովին մերկ։