Դվինի Արտակին Կոնդի եկեղեցին խանգարում է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ տարեսկզբին լուրեր շրջանառվեցին, որ Արտակ Թովմասյանը պատրաստվում է «Դվին» հյուրանոցային համալիրում խաղատուն բացել: Օրենքը թույլ է տալիս խաղատուն բացել նաեւ Երեւանում` «40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում»:
Ինչպես հայտնի է, Երեւանում կազինո չկա, տարիներ առաջ դրանք տեղափոխվել են Երեւանից դուրս, սակայն օրենքը նման հնարավորություն տալիս է: Բայց Դվինի Արտակի բախտը չի բերել, պարզվում է` օրենքում սահմանափակում կա․ խաղատան մոտակայքում եկեղեցի չպետք է լինի, խաղատան եւ եկեղեցու միջեւ հեռավորությունը պետք է լինի առնվազն 100 մետր, իսկ «Դվինը» Կոնդի եկեղեցուն է կպած:
Ի դեպ, Աբովյան փողոցում կառուցվող հյուրանոցային համալիրում, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, շուտով խաղատուն կբացվի: Այս դեպքում` Սուրբ Աննա եկեղեցուց նորակառույց հյուրանոցը թույլատրելի հեռավորության վրա է»:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»