Սմարթֆոնները, համակարգիչները և մի շարք էլեկտրոնային սարքավորումներ կազատվեն ներմուծման «հայելային» մաքսատուրքերից․ Թրամփի նոր որոշումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մի շարք էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ սմարթֆոններ և համակարգիչներ, ներմուծման «հայելային» մաքսատուրքերից ազատելու մասին որոշում է կայացրել, հայտնել է ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության մամուլի ծառայությունը։
Փաստաթուղթը պարունակում է ապրանքների դասակարգման 20 ծածկագիր, որոնք վերաբերում են էլեկտրոնիկայի տարբեր տեսակներին: Ցուցակի համաձայն՝ հայելային ներմուծման մաքսատուրքերից հանվել են նոութբուքերը, պլանշետները, սմարթֆոնները, մոդեմները, արտաքին կոշտ սկավառակները, ֆլեշ քարտերը, մոնիտորները, տրանզիստորները, փոխարկիչները և կիսահաղորդչային այլ սարքեր։
«Բոլոր ապրանքները, որոնք պատշաճ կերպով դասակարգված են վերը նշված դրույթներում, կբացառվեն փոխադարձ տուրքերից։ Վերոնշյալ ապրանքների և ենթակետերում դասակարգված ապրանքների համար ներկրողները պետք է ներկայացնեն երկրորդական դասակարգում՝ փոխադարձ տուրքից ազատվելու համար»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Նշվում է, որ այս բացառությունները գործում են հետադարձ ուժով՝ ապրիլի 5-ից։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»