Կանադացի գիտնականները խոշոր առաջընթաց են գրանցել արևային էներգիայի տեխնոլոգիաներում
Կանադացի գիտնականները խոշոր առաջընթաց են գրանցել արևային էներգիայի տեխնոլոգիաներում՝ ստեղծելով նոր նյութ, որը կարողանում է արևի լույսն անմիջապես վերածել ջերմության՝ աննախադեպ արդյունավետությամբ: Այն բաղկացած է տիտանի օքսիդի հատուկ փուլի բարակ թաղանթներից և կարող է հանգեցնել էներգաարդյունավետ շենքերի, կայուն վառելիքի արտադրության և ջրի մաքրման նոր տեխնոլոգիաների՝ առանց արևի լույսից բացի այլ էլեկտրաէներգիայի աղբյուրների կարիքի։
Ավանդական մեթոդները տիտանի օքսիդի արտադրության հետ կապված դժվարություններ ունեն։ Այս նյութը պատկանում է «Մագնելիի փուլեր» կոչվող խմբին՝ տիտանի օքսիդի ենթաստոյխիոմետրիկ ձևերին, որոնք ունեն եզակի էլեկտրական և քիմիական հատկություններ։ Չնայած դրա պոտենցիալը ճանաչված է, գործնական կիրառման հարցում խոչընդոտներ կան։ Օրինակ՝ փոշենման ձևով ջերմային վերականգնման մեթոդները սովորաբար չեն կարողանում սինթեզել օքսիդի մաքուր փուլը և չեն ապահովում դրա կազմի, ձևաբանության ու նանոկառուցվածքի ճշգրիտ վերահսկողություն՝ սահմանափակելով նյութի հնարավորությունները, մասնավորապես՝ էլեկտրահաղորդականությունը։
Այս սահմանափակումները հաղթահարելու համար Կանադայի Ազգային գիտահետազոտական ինստիտուտի (INRS) գիտնականներն օգտագործել են մագնետրոնային ատոմիզացիա՝ կիսահաղորդչային արդյունաբերությունում լայնորեն կիրառվող բարակ թաղանթների նստեցման մեթոդ։ Մի քանի հարյուր նանոմետր հաստությամբ օքսիդի շերտը նստեցվել է տարբեր ենթաշերտերի (մետաղ, սիլիկոն, ապակի) վրա՝ փոխելով դրանց մակերեսի հատկությունները։
Նյութի կոռոզիակայունությունը և բարձր էլեկտրահաղորդականությունը հարմար են դարձնում ջրից կայուն աղտոտիչները հեռացնելու բարձրարդյունավետ անոդներ ստեղծելու համար։ Բացի այդ, այն կարող է օգտագործվել ջրածնի և ամոնիակի արտադրության մեջ։ INRS-ի հաղորդագրության մեջ նշվում է. «Այս ծածկույթի արտառոց ֆոտոթերմային փոխակերպման ունակությունը հեռանկարային է նաև «խելացի» տաքացվող պատուհանների արտադրության համար, ինչը էական առավելություն է էներգախնայողության տեսանկյունից»:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»