Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի վերջին «պարախառն» անկանոն շարժումները, ջղաձգումները, շատերի համոզմամբ, նույնիսկ իր տեսակի համար էին որոշակիորեն արտառոց: Ավելին, մեր դիվանագիտական աղբյուրները փոխանցում են, որ նրա այդ պահվածքը արտերկրում, ի մասնավորի՝ Ռուսաստանի նախագահի նստավայրում և ԱԳՆ-ում յուրահատուկ «մեմ» է դարձել:
Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանի այս աստիճանի ջղաձգման պատճառները մի քանիսն են, ընդ որում՝ խորքային: Բացի նրանից, որ նա հիանալի հասկանում է, որ ինքը ավարտված, սպառված ֆիգուր է թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի համար, ինչի մասին իրեն հստակ ակնարկվել է, Փաշինյանը շատ լուրջ ցնցումների մեջ է հատկապես Գյումրու ընտրությունների արդյունքների և ավագանու առաջին նիստում առանց որևէ խնդրի քաղաքապետ ընտրելու պատճառով: Բոլորի համար փաստացի ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական, եթե չասենք՝ միակ քարոզչական զենքը՝ «նախկիններ», «թալանչիներ», «Ռուսաստան» և այլն, այլևս չեն աշխատում, իսկ ժողովրդի մեծամասնությունը պարզապես զզված է ՔՊ-ի իշխանությունից:
Մյուս կողմից՝ մեր տեղեկություններով, Փաշինյանն օրերս ստացել է ամերիկացիների կողմից անցկացված սոցհարցման «փակ տվյալներ», որոնց արդյունքները սարսափելի մտահոգիչ են նրա համար: Պարզվում է, որ եթե մինչև Գյումրու և Փարաքարի ընտրություններն անցկացված հարցումներով նրա վարկանիշը տատանվում էր 11-12 տոկոսի սահմաններում, ապա հիմա այն կազմում է մոտ 9 տոկոս:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...