Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին
Հասարակություն

Հայոց ցեղասպանության հարցում Ռուսաստանի հասցեին մեղադրանքներն անհիմն են


Հայաստանի գործող իշխանությունները համառորեն փորձում են խմբագրել պատմությունը և, Ցեղասպանության պատասխանատվությունը հանելով Թուրքիայի վրայից, դնել, ոչ ավել, ոչ պակաս Ռուսաստանի վրա։ Միգուցե այս պնդումը կարող է շատերին զարմանալի և ֆանտաստիկ թվալ, բայց փաշինյանական իշխանության վերջին շրջանի հայտարարությունները վկայում են, որ նրանք, ինչ-որ տեղից դրդված կամ պարտադրանքով, նոր պատասխանատուներ են փնտրում Հայոց ցեղասպանության մեղավորներ կարգելու համար։

Դեռևս 2023 թ. հուլիսին «Ֆրանսպրեսս» գործակալությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անսպասելիորեն անդրադարձել էր Ցեղասպանության հարցին՝ մեղադրանքների սլաքները ուղղելով դեպի Ռուսաստան։ «Ի վերջո, ինչի՞ հետևանք էր 1915 թ. Հայոց ցեղասպանությունը, երբ կոնֆլիկտային իրավիճակի բերումով ներքին պրոբլեմների ծանրության ներքո Ռուսաստանն, ըստ էության, կոնֆլիկտային իրավիճակում գտնվող տարածաշրջանը ստիպված եղավ լքել: Եվ հայերը, որոնք հստակ աշխարհաքաղաքական ընտրություն էին կատարել, մնացին երես առ երես, դեմ-դիմաց Թուրքիայի հետ»,- նշել է Փաշինյանը: Փաստացի, Փաշինյանը առայժմ հիմքերն է նախապատրաստում, բայց ոչ հեռու ապագայում, եթե շարունակի պաշտոնավարել, արդեն իսկ ուղղակիորեն մեղադրանքներ են հասցեագրելու։

Թե որքանո՞վ են այս մեղադրանքներն աբսուրդային, նույնիսկ քննարկել չարժե։ Ընդամենը մեկ-երկու դրվագով հիշեցնենք նույն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Ռուսաստանի և Փաշինյանի սիրելի Արևմուտքի դերը։ Ռուսաստանը Հայոց ցեղասպանությունն առաջին անգամ պաշտոնապես ճանաչել է դեռ 1918 թ.–ին՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ ընդունված համատեղ հայտարարությամբ դատապարտելով հայերի ջարդերը Օսմանյան Թուրքիայում։ Անկախացումից հետո 1995 թվականի ապրիլի 14-ին Ռուսաստանի Դաշնության Պետական դուման առանձին քվեարկությամբ բանաձև ընդունեց վերահաստատելով և ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ապրիլի 24-ն էլ հայտարարելով որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Դրանից հետո բազմաթիվ ռուս գործիչներ այցելել են Հայաստան, եղել Ծիծեռնակաբերդում։ Բոլոր պաշտոնական պատվիրակությունները թվելը պարզապես անհնար է, նույնիսկ ամենաբարձրաստիճանները։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են եղել նախկին նախագահ Բորիս Ելցինը՝ 2002 թ.–ին, Ռուսաստանի վարչապետ, ապա նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ռուսաստանի վարչապետներ Միխայիլ Կասյանովն ու Վիկտոր Զուկովը։

Արտգործնախարար Սերգեյ Լավրովը միայն չորս անգամ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իսկ Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը 3 անգամ 2001, 2013 և 2015, թթ.–ին։ Ընդ որում, Հայոց ցեղասպանության 100-ամյակին կայացած միջոցառումների ժամանակ Պուտինը ծավալուն ելույթ էր ունեցել դատապարտելով Հայոց ցեղասպանության փաստը, վերահաստատելով Ռուսաստանի կողմից ճանաչումը։ Այնպես, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հատուկ հայտարարություն էր տարածել դատապարտելով Ռուսաստանի նախագահի հայտարարությունները։ «Չնայած մեր նախազգուշացումներին և կոչերին, Ռուսաստանի նախագահ Պուտինը 1915 թվականի իրադարձությունները գնահատել է որպես ցեղասպանություն։ Մենք դա հերքում և դատապարտում ենք»,- ասվում էր Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Անկարան Վլադիմիր Պուտինի քաղաքական հայտարարությունները անվանել էր անօրինական։

Նույն այդ ընթացքում արևմտյան պատվիրակություններ բազմիցս այցելել են Ծիծեռնակաբերդ։ Օրինակ, չենք կարող հերքել Հայաստանի մտերիմ և բարեկամ պետություններից Ֆրանսիայի բոլոր նախկին նախագահները Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը, Էմանուել Մակրոնը եղել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել նաև Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը, իսկ Գերմանիայի նախկին արտգործնախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը, որը Ծիծեռնակաբերդը այցելել էր որպես արտգործնախարար, ընդամենը տակավին շաբաթներ առաջ, որպես նախագահ այցելելով Հայաստան, Ցեղասպանության հուշահամալիր չգնաց։ Ընդ որում, հարկ է նշել, որ Ցեղասպանության հուշահամալիր այցը պետական արարողակարգի կարևորագույն մաս է և պարտադիր բարձրաստիճան պատվիրակություններին և հյուրերին ուղեկցում են այնտեղ, առանձին դեպքերում չեն ուղեկցում, եթե նախապես հրավիրյալ կողմը հրաժարվում է։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր երբեք որևէ բրիտանական բարձրաստիճան պատվիրակություն չի եղել։ Չհաշված դեսպանի տարբեր այցերը և քարոզչական հնարքները, ԱՄՆ-ն նույնպես աչքի չի ընկնում Ծիծեռնակաբերդ այցերով։

Միայն 2010 թ.–ին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է այցելել, ապա և 2022 թվականի սեպտեմբերին Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, որն էլ այդ ժամանակ Հայաստան էր եկել գործող իշխանություններին աջակցություն հայտնելու և արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հիմքեր դնելու համար, բացառապես քաղաքական նկատառումներով։ Միացյալ Նահանգներն էլ նախագահի մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր միայն 2021 թ.–ին, երբ ապրիլի 24-ին Ջո Բայդենը իր ուղերձում դեպքերն անվանել էր «Հայոց ցեղասպանություն»։ Այս ամենը վկայում է, որ Հայաստանի գործող իշխանությունների և նրանց սպասարկող քարոզչամեքենայի այն պնդումները, թե Արևմուտքն ավելի շահագրգիռ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, քան Ռուսաստանը, ոչ միայն անհիմն են, այլ նաև վտանգավոր։