«Նիկոլն իր խմբակով ո՛չ Աստծո առաջ է ներում գտնելու, ո՛չ սատանայի՝ Ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու, ուրանալու համար»
«1915 թ Հայոց ցեղասպանությունը մեր ողջ պատմության ամենաահավոր, սահմռկեցուցիչ, իր նախադեպն ու հավասարը չունեցող ողբերգությունն է: Դա միշտ մնալու է որպես մեր պատմական ողբերգություն մեր հիշողության մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բանաստեղծ Հուսիկ Արան: Նշում է՝ չի ուզում հիմա վերապատմել, թե ինչպես են մեզ 110 տարի առաջ մորթել ու ցեղասպանել: «Չի կարելի երբեք խաղալ մի ամբողջ ազգի այդպիսի ողբերգության հետ։ Նիկոլի գլխավորությամբ մի խումբ մարդիկ եկան իշխանության և սկսեցին հերթով պղծել, ոչնչացնել և՛ մեր արժեքները, և՛ մեր սրբությունները, Արցախը հայաթափել: Ի վերջո, սրանց իշխանության օրոք է Արցախը հայաթափվել պատմության մեջ առաջին անգամ: 3500 տարի այնտեղ հայություն է եղել: Հետո սկսեցին Ցեղասպանությունը կասկածի ենթարկել, ուրանալ և այլն: Գուցե ինչ-որ տեղ Արցախի հայաթափումը, Արցախի այս վիճակը, որն, իհարկե, այսպես չի մնալու, իշխանությունը փոխվելուց անմիջապես հետո Արցախի ինքնորոշման և մյուս հարցերն են դրվելու, այնտեղ ցեղասպանություն և էթնիկ զտում է կատարվել, Նիկոլը մի քիչ մարսում է, Հայոց ցեղասպանության ուրացումը չի մարսելու: Ահավոր ու ահասարսուռ կերպով է լինելու իր պատասխանը: Նիկոլը դրեց իր վերջակետը: Նա չի կարող իշխանության մնալ, և ամոթ մեզ, որ ապրիլի 24-ին այդ աղբակույտը մնում է իշխանության, սարսափելի է, որ ապրիլի 24-ին Նիկոլը վարչապետ է մնալու: Վիրուս են դրանք»,-նշում է մեր զրուցակիցը:
Ընդգծում է՝ ինքն անձամբ Ցեղասպանությունից մազապուրծի ժառանգ է: «Ինձ համար ցեղասպանության ուրացումը ծանր վիրավորանք է: Մի քանի տասնյակ երկիր ընդունել, դատապարտել է Հայոց ցեղասպանության փաստը: Թուրքիան, չընդունելով և չդատապարտելով դա, Արցախում շարունակեց ցեղասպանությունը: Հայաստանի իշխանությո՛ւն և աշխա՛րհ, ուրանալով, կասկածի ենթարկելով այդ փաստն ու իրողությունը, Հայաստանի վերջնական ցեղասպանության հնարավորությունն եք ստեղծում: Եթե այսօր ուրանում եք, վաղն այստեղ է ցեղասպանություն անելու թուրքը: Թուրքին զսպաշապիկ կարելի է հագցնել՝ Ցեղասպանությունը ճանաչել տալով: Իսկ ցեղասպանություն եղել է, դա կասկածի ենթակա հարց չէ, ամբողջ աշխարհը, գիտական աշխարհը, բոլորը գիտեն դա: Ամոթ է մեզ, որ Լեմկինի ինստիտուտը մի քանի անգամ ամոթանք տվեց Հայաստանի իշխանությանը»,-հավելում է բանաստեղծը:
Նույնիսկ Խորհրդային Միության տարիներին իշխանությունն ազգային էր, ազգապահպան, չէ՞ որ այդ ժամանակ կառուցվեց Հայոց եղեռնի զոհերի հուշահամալիրը: Հիմա Հայաստանի անկախ Հանրապետությունում ներկայիս իշխանության ներկայացուցիչն ասում է՝ պետք է հաշվենք և անուն առ անուն գրի առնենք զոհերին, մյուսն էլ, թե՝ մեր արտաքին քաղաքականության համար առաջնային չէ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, կամ էլ չկենտրոնանք, թե որ կողմից որքան մարդ է մահացել: Արդյոք որևէ մեկիս մտքով կանցնե՞ր, որ երբևէ հայ պաշտոնյաների շուրթերից նման հայտարարություններ կլսենք: «Ոչ միայն իմ, անգամ սատանայի մտքով չէր անցնի նման բան, անգամ սատանան իրեն թույլ չէր տա նման բան ասել: Զոհերի թիվը հաշվելու մասին հայտարարությունն անողն ո՞վ է: Փնթի, կաշառակեր քաղաքական դիակ: Մյուսի դեպքում կենտրոնանում եմ իր ծածկանվան՝ «օմեգայի» վրա: Ուրիշ ի՞նչ պետք է ասեր թուրքական կրկնակի լրտեսը: Պատկերացրեք, թե ովքեր են մեզ այսօր ղեկավարում: Պետք է լինի ազատագրական պայքար, պետք է ներսում ազատագրվենք թուրքական լծից: Այո՛, լինելու է ազատագրական պայքար Հայաստանում, ազատվելու ենք թուրքական լծից, որը բերել, դրել են մեր վզին: Նիկոլն իր խմբակով ո՛չ Աստծո առաջ է ներում գտնելու, ո՛չ սատանայի՝ ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու, ուրանալու համար: Սա աստվածանարգ բան է: Սրբադասված են մեր զոհերը: Միայն վերջացած մարդը կարող էր սյսպիսի բաներ ասել: Կրկնում եմ՝ սատանայի առաջ էլ ներում չեն գտնելու նման պահվածքի համար: Խաղաս մի ամբողջ ժողովրդի աննախադեպ ողբերգության հե՞տ, ասես՝ եկեք սրբադասված նահատակներին հաշվենք, մեկով ավել են, թե պակա՞ս, ինչպես 44-օրյա պատերազմի զոհերին էր հաշվում՝ պլյուս-մինուս 50: Ու սրանք իշխանության են: Ամոթ մեզ, որ ապրիլի 24-ին Նիկոլը պետք է նստած լինի վարչապետի աթոռին»,-եզրափակում է Հուսիկ Արան:
Լուսինե Առաքելյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան