Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան
Վթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՏիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան
Քաղաքականություն

«Հասկանում են, որ իրենց իշխանության մնալը կախված է Անկարայի և Բաքվի բարեհաճ վերաբերմունքից, և ամեն ինչ անում են, որպեսզի արժանանան թուրք-ադրբեջանական զույգի բարեհաճ վերաբերմունքին»

Օրերս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Ազգային ժողովի նիստում հայտարարեց Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող նոր օրինագիծ նախաձեռնելու մասին։ Իշխանության ներկայացուցիչները մեղադրեցին ընդդիմությանը հանրությանը մանիպուլացնելու մեջ՝ նշելով, որ Քրեական օրենսգրքում արդեն իսկ կա համապատասխան հոդված: Մասնավորապես՝ 136-րդ հոդվածը սահմանում է քրեական պատասխանատվություն՝ ցեղասպանության կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելու, արդարացնելու, քարոզելու կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելու համար, եթե դա կատարվել է ռասսայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով։ «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծով առաջարկվում է խմբագրել 136-րդ հոդվածը՝ ավելացնելով «Հայոց ցեղասպանություն, ինչպես նաև ՀՀ կողմից միջազգայնորեն ճանաչված ցեղասպանությունը կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը, արդարացնելը կամ վտանգավորությունը նսեմացնելը…» ձևակերպումը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նախ անդրադառնում է իշխանության այն հակադարձմանը, որ նման հոդված արդեն իսկ կա Քրեական օրենսգրքում՝ առաջարկելով համեմատել իրենց փոփոխությունների առաջարկը և գործող օրենքը: «Գործող Քրեական օրենսգրքում խոսքը ցեղասպանությունների մասին է: Մենք հստակ նշել ենք Հայոց ցեղասպանությունը: Հստակ կոնկրետացրել ենք Հայոց ցեղասպանության մերժումը, ոչ թե ընդհանրապես ցեղասպանությունների: Դրանից բացի, ավելի ենք խստացրել ցեղասպանության ժխտման, ուրացման, հետևանքների նվազեցման համար պատասխանատվությունը: Այն, որ ասում են, թե հոդվածը կա օրենսգրքում, դա այնքան էլ այդպես չէ: Հստակ ֆիքսել ենք, որ խոսքը վերաբերում է հենց Հայոց ցեղասպանությանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը:

Արդյոք նման օրինագծի ներկայացումը կապվա՞ծ է վերջին շրջանում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ իշխանությունների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, մեղմ ասած, հակասական հայտարարությունների հետ: «Պատճառն իշխանությունների կողմից, այսպես կոչված, «իրական Հայաստանի» ցնդաբանության ներքո Ցեղասպանության ուրացման քաղաքականությունն է: Բանը հասել է նրան, որ նույնիսկ Լեմկինի ինստիտուտը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև նա մեղքի մի մասը դնում է հայ ժողովրդի վրա, որ հայ ժողովուրդն իր չմտածված քայլերով բերեց նրանց, որ ցեղասպանություն տեղի ունեցավ: Դա կասեցնելու խնդիր կա: Պատկերացրեք՝ Իսրայելի որևէ վարչապետ հանկարծ ասի՝ գուցե հրեա ժողովուրդն էլ էր ինչ-որ հարցում մեղավոր, որ Հոլոքոստը տեղի ունեցավ: Իրենք այդ դիսկուրսն են բացում: Դա պետք է կանխել: Դա մաքուր թուրքական թեզ է: Եթե նայեք, թուրքական բոլոր աղբյուրները, քաղաքական իրենց խոսույթը, այսպես կոչված, գիտական խոսույթն այն է, որ նորմալ ապրում էինք, հանկարծ մի խումբ հայեր, ոչ թե ժողովուրդը, որոշեց մեր դեմ սաբոտաժ իրականացնել, դրանց դեմ պայքար էր: Առաջ են քաշում այն, որ հայերը ցեղասպանեցին թուրքերին: Շատ հատկանշական է այն, որ երբ Թուրքիայում՝ Կիլիկիայում, երկրաշարժ տեղի ունեցավ, և Հայաստանը մարդասիրական օգնություն տրամադրեց, և բացվեց ցամաքային սահմանը, թուրքերը մի քանի լուսանկար հրապարակեցին: Հայկական բեռնատարներն անցնում էին թուրքերի կողմից տեղադրված հուշարձանի մոտով, որը հայերի կողմից իրականացված թուրք զոհերի հիշատակի հուշարձանն էր: Այս պայմաններում օրենսդրական կարգավորում է պետք, որը կկանխի որևէ մեկի և հատկապես պաշտոնատար անձանց կողմից Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելը»,-նշում է մեր զրուցակիցը:

Օրինագծի նկատմամբ իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքը բավականին բուռն էր: Արցախյան հիմնախնդրի և Հայոց ցեղասպանության հարցերի հիշատակումը իշխանությունների շրջանում էմոցիաներ է առաջ բերում: Կարծես թե նրանց նյարդերը տեղի են տալիս: «Այո, նրանց նյարդերը տեղի են տալիս: Եթե խոսենք գաղափարական հենքի մասին, ապա այս մարդիկ, այսպես կոչված, հարաբերությունների, այսպես կոչված, նորմալացման հիմնավորմամբ կատարում են թուրքերի և ադրբեջանցիների բոլոր պահանջները: Ադրբեջանցիները պահանջում են մոռանալ Արցախը, էթնիկ զտումը, արցախցիների իրավունքները, և սրանք այդպես կրքոտ պաշտպանում են թուրքերին՝ հայտարարելով, որ Արցախյան հարցը, դրա հետապնդումը վնասում է մեր անկախությանը: Նույն կերպ էլ թուրքերը պահանջում են մոռանալ ցեղասպանությունը, և սրանք էլի նույնն են ասում, որ Ցեղասպանության հարցի հետապնդումը վտանգում է մեր անկախությունը: Իրենք հասկանում են, որ իրենց իշխանության մնալը ուղղակիորեն կախված է Անկարայի և Բաքվի բարեհաճ վերաբերմունքից և ամեն ինչ անում են, որպեսզի արժանանան թուրք-ադրբեջանական զույգի բարեհաճ վերաբերմունքին: Ցավոք, սա է իրականությունը»,-եզրափակում է Արթուր Խաչատրյանը:

Լուսինե Առաքելյան