Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներին
Nissan-ը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներին: Արևային վահանակները կարող են տարեկան ապահովել մինչև 3000 կմ վազք, գրում է korrespondent.net–ը:
Ճապոնիայում կայանալիք ցուցահանդեսում ընկերությունը կներկայացնի Sakura էլեկտրական մեքենան՝ Ao-Solar Extender արևային մոդուլով, որը թույլ է տալիս այս մոդելի միջին սեփականատերերին գրեթե ամբողջությամբ վերացնել լիցքավորման կայանների անհրաժեշտությունը։ Ao-Solar Extender-ը համակարգ է, որն օգտագործում է արևային էներգիան մեքենան լիցքավորելու համար։ Carscoops-ի տվյալներով՝ տեխնոլոգիան կցուցադրվի Japan Mobility Show-ում, որտեղ այն կտեղադրվի Nissan Sakura քաղաքային էլեկտրական մեքենայի վրա։
Արևային մոդուլը բաղկացած է տանիքին ամրացված տուփից՝ 300 վատտանոց վահանակով, նաև կայանման ժամանակ դրանից դուրս է գալիս լրացուցիչ 200 վատտանոց վահանակ՝ ստեղծելով էներգիայի արդյունավետ հավաքման համակարգ։ Արտադրողի խոսքով դա տարեկան ապահովում է մինչև 3000 կմ ազատ երթևեկության հնարավորություն։
Nissan-ի հետազոտությունը ցույց է տվել, որ Sakura-ի սեփականատերերի մեծ մասը կարճ ճանապարհորդություններ է կատարում, ուստի նրանց համար նոր տեխնոլոգիան կարող է գործնականում վերացնել արտաքին լիցքավորման անհրաժեշտությունը։ Լրացուցիչ առավելություններից են արևապաշտպանիչ գործառույթը, որը նվազեցնում է սրահի տաքացումը և օդորակման էներգիայի սպառումը։ Արտակարգ իրավիճակներում Ao-Solar Extender-ը կարող է նաև ծառայել որպես պահեստային էներգիայի աղբյուր։ Ինչպես նշել է Nissan-ը, համակարգը նախատեսված է ոչ միայն էլեկտրացանցից կախվածությունը նվազեցնելու, այլ նաև ցույց տալու համար, որ արևային էներգիան կարող է լինել քաղաքային էլեկտրական տրանսպորտային միջոցների շարժունակության կենսունակ աղբյուր։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»