Իսպանական բլեքաութի մեղքը գցում են արևային կայանների վրա
Իսպանական էլեկտրացանցերի օպերատոր Red Eléctrica-ն հերքում է, որ աննախադեպ բլեքաութի հիմնական պատճառը երկրի կախվածությունն է արևային էլեկտրակայաններից։ Ընկերության ղեկավար Բեատրիս Կորրեդորը հայտարարել է, որ սխալ է բլեքաութի համար մեղադրել Իսպանիայի էներգիայի սպառման կառուցվածքում վերականգնվող էներգիայի աղբյուրներին: «Այս տեխնոլոգիաներն արդեն կայուն են, կան համակարգեր, որոնք թույլ են տալիս դրանց գործել որպես ավանդական գեներացիայի համակարգ՝ առանց անվտանգության հետ կապված որևէ խնդրի», - ասել է նա:
Ըստ օպերատորի տվյալների՝ բլեքաութից անմիջապես առաջ արևային էներգիան կազմել է գեներացիայի 53 %-ը, հողմային էներգիան՝ 11 %-ը, ատոմային էներգիան և բնական գազի այրումը՝ 15 %-ը: Վերջին 10 տարում Իսպանիայում վերականգնվող էներգիայի աղբյուրների մասնաբաժինն աճել է 43 %-ից մինչև 56 %: Մինչև 2030 թվականն Իսպանիան նպատակ ունի այդ ցուցանիշը հասցնել 81 %-ի:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին լայնամասշտաբ բլեքաութ է տեղի ունեցել Իսպանիայում, Ֆրանսիայում և Պորտուգալիայում: Միլիոնավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, խափանումներ են առաջացել տրանսպորտի, կապի, ձեռնարկությունների և կարևոր ենթակառուցվածքների աշխատանքում:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...