Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին
Քաղաքականություն

«Խորքում, չերևացող հարթության մեջ բավական ակտիվ գործընթացներ են տեղի ունենում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նույն աշխուժությամբ ու ամենօրյա ռեժիմով Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում չեն հայտարարում, որ պատրաստ են ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»: Թերևս տեսնում են, որ չկա նույն ցանկությունն Ադրբեջանի կողմից, մյուս պարագայում՝ Ադրբեջանն առաջադրել է հերթական պահանջները, որոնք ընդունելուց հետո հնարավոր կլինի փաստաթղթի ստորագրումը: «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հերմինե Մխիթարյանն ասում է՝ խորքային իմաստով իրավիճակը չի փոխվել: «Հայ-ադրբեջանական գործընթացի ներքո Ադրբեջանը պահանջողի դիրքերում է, Հայաստանն՝ այդ պահանջները հերթով հետևողականորեն բավարարողի դիրքերում: Երբ երկուսն էլ հայտարարեցին, որ «Խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը համաձայնեցված են, դրանից հետո սկսվեց նախապայմանների շարքը: Այս պահին երկուսն են, բայց հասկանում ենք, որ դա շարունակական է լինելու, հերթում կանգնած նախապայմաններ էլ կան, որոնց մասին պարբերաբար Բաքվից հիշեցնում են: Գործընթացը, թերևս, այս տրամաբանության շրջանակներում է հիմա: Բանակցային պրոցեսի առնչությամբ գուցե տպավորություն լինի, որ որոշակի դադար կա: Համաձայն եմ, որ գուցե նման տպավորություն ստեղծվի՝ հաշվի առնելով հայտարարությունները, պրոցեսը: Որոշ ժամանակ առաջ, երբ համաձայնեցվեց փաստաթուղթը, այդ ընթացքում պրոցեսը շատ ակտիվ էր: Սա էլ է միգուցե ստեղծում ֆոն, որ հիմա առավել դադարի վիճակում է: Իսկ իրականում, ըստ իմ գնահատականների, խորքում՝ չերևացող հարթության մեջ բավական ակտիվ գործընթացներ են տեղի ունենում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Հիշեցնում է՝ հայտարարությունների ֆոնին, որ փաստաթուղթը համաձայնեցված է, Ադրբեջանը սկսեց սահմանային լարվածության շղթան: «Կարելի է ասել, որ այն մինչև հիմա շարունակվում է: Հայտարարությունների ինտենսիվությանը զուգահեռ խորանում էր նաև դրանց բովանդակությունը: Կարծում եմ՝ առավել քան ակնհայտ է, որ սա նոր ռազմական գործողությունների նախապատրաստում է դասական իմաստով, այսինքն՝ քարոզչական, տեղեկատվական ֆոնն են նախապատրաստում և «տաք» պահում: Զուգահեռ այն իրականությանը, որ փորձում են հայ ժողովրդին, աշխարհին համոզել, որ գնում են խաղաղության, շատ տեսանելի ընթանում է ռազմական գործողությունների նախապատրաստման գործընթաց Ադրբեջանի կողմից: Բայց Ադրբեջանն անգամ այսքանով չի սահմանափակվում: Եթե հետևենք, թե ինչ արտաքին քաղաքականություն է վարվում Բաքվի կողմից վերջին ամիսներին, ապա այստեղ բավականին ինտենսիվ վիճակ ունենք Չինաստանի, Իսրայելի հետ կապված, այսինքն՝ փորձերը որևէ ճամբարում տեղավորվելու, նոր դաշնակիցներ ձեռք բերելու: Թուրքիայում տեղի ունեցած լարվածությունը Բաքուն իր վրա զգում է, այսինքն՝ իրավիճակ, որ Թուրքիան կարող է գոնե ժամանակավորապես, բայց հետքայլ անել արտաքին օրակարգից, Ադրբեջանի համար աղետալի կարող է լինել, և իրենք հստակ փորձում են նոր ուղղություններում էլ ամրապնդվել: Իրականում լավ օրից չէ, որ Ադրբեջանն այսքան ակտիվ աշխատում է»,-նշում է մեր զրուցակիցը:

Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում Հայաստանի իշխանությունները, կարծես, մնացել են առանց հուսալի գործընկերների: Մի իրավիճակում, երբ նրանք կարծում են, թե «լուծել» են Արցախի հիմնախնդիրը, հիմա էլ անցել են Հայոց ցեղասպանության հարցին: Վերջին շրջանում հատկապես ահագնացել են այս հարցի շուրջ շահարկումները, ինչն ուղղակի անհավանական մի բան կթվար տարիներ առաջ: Այստեղ կարո՞ղ են խորքային կապեր լինել աշխարհաքաղաքական գործընթացների հետ: «Կարելի է և՛ իրադարձային, և՛ խորքային պատճառներ առանձնացնել: Խորքային պատճառը 2018 թվականից սկսած այս իշխանությունների վարած արտաքին քաղաքականության և դրա արդյունքում ստեղծված իրավիճակն է։ Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Հայաստանի իշխանությունների, հայտնվել է մի իրավիճակում, որ որևէ միջազգային գործընկերոջ համար վստահելի դաշնակից, անգամ վստահելի գործընկեր չէ: Կորցրել են վստահելիությունը ԱՄՆ-ում, միացյալ Արևմուտքում, Մոսկվայի հետ հարաբերություններում, այն է՝ Ռուսաստանի աչքերում, և արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որ, ըստ էության, Հայաստանի գործող իշխանությունների համար գործընկերային, դաշնակցային լավագույն կենտրոնը մնացել է Թուրքիան: Մի կողմից՝ դա միջազգայիններից մնացած իրենց գործընկերն է, որպես այդպիսին, որը կարող է իրենց կողքին կանգնել: Մյուս կողմից՝ երկիր է, որը կարող է իր ազդեցությունն ունենալ Բաքվի վրա, այսինքն՝ «Խաղաղության պայմանագիր», խաղաղություն ստիպելու, պարտադրելու, կոչ անելու համատեքստում: Գնում են ամեն գնով խաղաղության Ադրբեջանի հետ, խոսում են, որ հայ-թուրքական հարաբերություններն անպայմանորեն պիտի կարգավորվեն, սահմանը պետք է բացվի, անցյալը պետք է դրվի մի կողմ և այլն: Այս ամբողջ խոսույթը, որը գեներացվում է իշխանությունների կողմից, ծառայում է մեկ նպատակի, իսկ դրա մեսիջները գալիս են մեկ կենտրոնից: Հույս ունենա՞լ, որ այսօրվա իշխանությունները Թուրքիայի առաջ դնում են ինչոր պահանջներ, պայմաններ կամ իրենց կարմիր գծերն են փորձում տանել: Իհարկե, այդ ամենը չկա, միամիտ պետք է լինել նման մտքեր ունենալու համար, հետևաբար, եթե Անկարայից գալիս են ինչ-որ մեսիջներ, դրանք հետևողականորեն պիտի բավարարվեն, պիտի իրականացվեն: Մյուս կողմն էլ կա: Պարտադիր չէ, որ Անկարայից գան մեսիջներ Հայոց ցեղասպանության հարցով, այստեղ ամեն ինչ առավել քան ակնհայտ է: Մշտապես հիմնական նախապայմանն է եղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը։ Ըստ այդմ, այդ քաղաքականությունն էլ պետք է հետևողական տարվի Հայաստանի այս իշխանությունների կողմից»,-նշում է կենտրոնի տնօրենը: Ընդգծում է՝ իրադարձային իմաստով առիթն ապրիլի 24-ն էր: «110-րդ տարելիցն էր: Դա իրադարձային առիթ էր, որն ամբողջ աշխարհին նորից հնարավորություն էր տալիս խոսելու դրա մասին: Հիշենք 100-րդ տարելիցի միջոցառումները, Հայաստանի Հանրապետության կեցվածքը, արված միջոցառումների ցանկը, հնչած թեզերը, բովանդակությունը: Դա, իրոք, իրադարձություն էր, որը ծառայեց իր ամբողջ բովանդակության գեներացմանը, միջազգային հանրության հետ աշխատանքին և այլն: Դրա նման հնարավորություն ունեինք, բայց իշխանությունների կողմից նպատակ կար դա ճիշտ հակառակ ուղղությամբ օգտագործել, ամեն ինչ անել, որ Սփյուռքի, կյանքի նշույլներ ցույց տվող ինստիտուտների ու մարմինների, (որոնք պետք է այս ուղղությամբ աշխատեին) գործունեությունը ստվերվեր իրենց կողմից ներկայացված թեզերի և օրակարգերի ներքո: Ցավալի է, երբ, օրինակ՝ Հանրայինից հնչում են հայտարարություններ, այդ օրերին քննարկման են դրվում հարցեր, որոնք մի քանի տարի առաջ ուղղակի աբսուրդային կարող էին հնչել: Դա հետևողական քաղաքականություն է` ուղղված մեկ նպատակի՝ չզայրացնել Թուրքիային, հասնել նրան, որ Թուրքիան բարի աչքով նայի, միջնորդի, օժանդակի: Բանալին շատ հստակ է՝ այն «խաղաղությունը», որ ուզում կամ առաջարկում են բերել այսօրվա իշխանությունները, անհնար է առանց Ադրբեջանի բարի կամքի: Իսկ դրա ստեղծման համար էլ շատ կարևոր է Թուրքիայի գործոնը, հետևաբար` երկուսի մասնակցությունն այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության մշակման հարցում, եթե այդպիսին կա, բավական մեծ է»,-եզրափակում է Հերմինե Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում