«Որքան ավելի ուժեղ և հզոր լինի Ռուսաստանը, այնքան ավելի ուժեղ և անվտանգ կլինի Հայաստանը». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս տարի «Անմահ գունդ» միջազգային շարժումը նախատեսում է անցկացնել լայնածավալ միջոցառումներ տարբեր ձևաչափերով։ Բացառություն չէ նաև Հայաստանը. ինչպես արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնել, այս տարի ևս Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ «Անմահ գունդ» ավանդական հուշ-երթ է կազմակերպվելու:
Նախօրեին Ռուսաստանի Դաշնության խորհրդում «Միացյալ Եվրոպան Ռուսաստանի դեմ 1941 և 2025 թվականներին. Մեծ հաղթանակի 80-ամյակը ներկայիս արտաքին քաղաքականության համատեքստում» թեմայով կլոր սեղանի իր ելույթի ժամանակ «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյանն ասել է, որ Հայաստանում «Անմահ գունդը» անցկացվում է մեծ տոնի ձևաչափով. «Մարդիկ ամբողջ ընտանիքներով երթով անցնում են կենտրոնական փողոցներով։ Որպես Հայաստանի քաղաքացի, ես իմ պարտքն եմ համարում պահպանել խորհրդային ժողովրդի սխրանքը, որի մի մասն էր կազմում նաև հայ ժողովուրդը»:
Ավետիսյանը նաև նշել է, որ հայ ժողովրդի համար չկա ավելի մտերիմ, ավելի հարազատ, քան ռուսը։ «Ես շնորհակալություն եմ հայտնում իմ ազգակից եղբայրներին և բոլոր այն մարդկանց, ովքեր այժմ զենքը ձեռքներին ֆաշիզմի դեմ պայքարում են իրենց ռուս եղբայրների հետ միասին Ուկրաինայի տարածքում, քանի որ եթե խոսքը Հայաստանի մասին է, ապա ցանկացած հայ, ով պաշտպանում է Ռուսաստանը, ով պաշտպանում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը, դրանով իսկ իր ներդրումն է ունենում Հայաստանի պաշտպանության գործում։ Որքան ավելի ուժեղ և հզոր լինի Ռուսաստանը, այնքան ավելի ուժեղ և անվտանգ կլինի Հայաստանը», - ասել է Մհեր Ավետիսյանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...