«Հրապարակ». Բագրատ Սրբազանը կրկին ակտիվանում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում սկսել են խոսել, որ Բագրատ սրբազանը կրկին ակտիվանում է եւ վերսկսելու է մեկ տարի առաջ մեկնարկած ու կիսատ մնացած փողոցային պայքարը։ Անգամ հստակ օր է նշվում՝ մայիսի 28։ Փորձեցինք Սրբազանին մերձ շրջանակից ճշտել լուրը, սակայն մեզ վստահեցրին, որ չունեն նման տեղեկություն։
Սրբազան շարժման ժամանակ ձեւավորված խոսնակների խորհրդի ներկայացուցիչը մեզ փոխանցեց, որ վերջին անգամ հավաք արել են անցած տարվա կեսերին, եւ եթե ակտիվանալու մտադրություն լիներ, իրեն անպայման տեղյակ կպահեին։ Սրբազանի զինակից Գառնիկ Դանիելյանն էլ ակտիվանալու եւ փողոց դուրս գալու մասին հարցին հարցով պատասխանեց․ «Իսկ մենք ե՞րբ փողոցում չենք, երեկ էլ մինչեւ ուշ երեկո Սրբազան պայքարի ձերբակալված երիտասարդների համար ոստիկանության շենքի առջեւ էինք բողոքի ակցիա անում»։
Հիշեցնենք․ մեկ տարի առաջ այս օրերին ձեւավորված «Տավուշը հանուն հայրենիքի», ապա՝ «Սրբազան» վերանվանված շարժումը խոստանում էր շաբաթների ընթացքում լուծել երկրում իշխանափոխության հարցը՝ իմպիչմենտի ճանապարհով «տուն ուղարկելով» Նիկոլ Փաշինյանին։ Տավուշից քայլերթով մայիսի 9-ին Երեւան հասած եւ մի քանի ամիս հանրահավաքներ արած շարժման առաջնորդը, սակայն, չկարողացավ կատարել տված խոստումը, իսկ աշնանը խոստացավ, որ կիսատ մնացած գործը շարունակելու է 2025-ին»։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ